«Իմ արարքն ընդամենը իմ երկրում իմ թշնամու դրոշն այրելն էր։ Դա աշխարհին ուղղված բողոք էր, որովհետև հենց այդ օրը այն 4 տղաների թաղման օրն էր, որոնք ՀՀ սուվերեն տարածքում սպանվել էին։ Իսկ համալիրից Եռաբլուր ուղիղ գծով գուցե 300 մետր չլինի»,–Sputnik Արմենիայի «Առանց տաբուների» եթերում ասաց դիզայներ և ոճաբան Արամ Նիկոլյանը։
Նա նաև նշեց, որ պետական ապարատի կողմից իր նկատմամբ որոշակի ճնշում է եղել, ինչը ինքը չի հասկանում, քանի որ իր արարքում որևէ հակապետական քայլ չի տեսնում։