Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ ներկա են եղել Վանաձոր համայնքի տարվա 10 լավագույն մարզիկների, պատանի մարզիկների և նրանց մարզիչների պարգևատրման արարողությանը: Վերջիններիս հանձնվել են պատվոգրեր և դրամական պարգևներ:
Միջոցառմանը մասնակցել են Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Գուգարաց թեմի Սբ. Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Վահան Քահանա Ազարյանը, հյուրեր։
Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և իր անունից, շնորհավորել է մարզիկներին և նրանց մարզիչներին, մաղթել նորանոր հաղթանակներ և հաջողություններ։
«Մենք հպարտ ենք ձեզնով: Հավատացեք, միշտ անհամբերությամբ ենք սպասում ձեր մրցելույթներին և ամեն անգամ ոգևորվում ենք ձեր հաղթանակներով», – ասել է Գոռ Ասրյանը:
Կարդացեք նաև
Լոռու մարզպետի օգնական, Լոռու մարզի թենիսի ֆեդերացիայի նախագահ Էրիկ Կոստանյանը նույնպես արժանացել է պատվոգրի, ում աշակերտը դպրոցականների աշխարհի առաջնության խաղերում այս տարի գրավել է 1-ին հորիզոնականը:
Լոռու մարզպետի աշխատակազմ