Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակնհայտ էր, որ Փաշինյանի աշխարհաքաղաքական շպագատները եւ ճողվածքները հանգեցնելու էին Մայա Պլիսեցկայայի «Կարապի պարին». Նաիրա Զոհրաբյան

Դեկտեմբեր 28,2023 19:02

«Ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանի աշխարհաքաղաքական շպագատները եւ ճողվածքները բերելու եւ հանգեցնելու էին Մայա Պլիսեցկայայի «Կարապի պարին», այսինքն՝ վերջին թռիչքին»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ նրա, այնպես չէ, որ արեւմտյան հարթակը Փաշինյանի համար տապալված է. «Նա փորձելու է ինչքան հնարավոր է մանիպուլյատիվ դոմինոյի էֆեկտով ձգել ու նստել երկու աթոռների վրա: Ես հասկանում եմ, որ քաղաքականության մեջ երկու աթոռների վրա նստելը բերում է աշխարհաքաղաքական լրջագույն ճողվածքի, բայց դրանով հանդերձ նա շարունակելու է նստել երկու աթոռներին: Սանկտ Պետերբուրգում նրա ելույթը կոդեր էր՝ ուղղված Արեւմուտքին, որ ԵԱՏՄ-ն քաղաքական կառույց չէ, դա ընդամենը տնտեսական ֆորմատ է: Դրանք ծիծաղելի փորձեր էին՝ Արեւմուտքին հերթական անգամ սիրաշահելու: Տնտեսությունը քաղաքականություն է ու այդ քաղաքականության հետեւանքները, եթե նա փորձի հետդարձ կատարել Արեւմուտքից, մենք կտեսնենք տնտեսական սանկցիաների ձեւով, քաղաքական սանկցիաների ձեւով»:

Նաիրա Զոհրաբյանը համոզված է, որ եթե Արեւմուտքից հետքայլ կատարի Նիկոլ Փաշինյանը, նրանք արդեն շատ արագ կտեսնեն, որ, օրինակ, Արմեն Աշոտյանին առաջադրված մեղադրանքը քաղաքական ֆարս է, ինչպես նաեւ Նարեկ Մալյանի, Մամիկոն Ասլանյանի դատավարությունը. «Չկա տուժող, մի հատ վկա են պեղել, որը կախված եղանակից, մի օր չի տեսնում, մի օր չի լսում, մի օր չի հիշում, բայց չգիտես ինչու, այդ վկայի հսկայական պարտքերը ԴԱՀԿ-ին հանկարծակի ներվում են ու նրա սեփականությունը մնում է: Մենք հասել ենք անդառնալիության կետին ու Նիկոլ Փաշինյանի աշխարհաքաղաքական ժանգլյորությունը իսկապես Հայաստանը բերել է վտանգավորության շեմին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031