Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ միանալով ՀՀ Կառավարության 40 000 + 10 000, ինչպես նաև 50 000 միանվագ աջակցության ծրագրերին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ, 2023 թվականի նոյեմբեր – 2024 թվականի մարտ ամիսներին (5 ամիս) աջակցում է տեղահանված մոտ 24 000 մարդու (ամսվա կտրվածքով)։
Կանխիկ աջակցությունը տրամադրվում է ՀԿԽԸ գործընկերների հետ համագործակցության շնորհիվ, ըստ այդմ՝
ընդհանուր առմամբ կփոխանցվի 4 միլիարդ 67 միլիոն 900 հազար ՀՀ դրամի չափով աջակցություն։
Գործընկեր | ՀՀ դրամ |
Կարմիր խաչի միջազգային կոմիտե (ԿԽՄԿ) | 1.500.000.000 |
ՄԱԿ-ի Փաստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ (ՄԱԿ ՓԳՀ) | 1.375.000.000 |
Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիա (ԿԽՄՖ) | 920.000.000 |
Շվեյցարական Կարմիր խաչ | 190.750.000 |
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն (ԱՄՆ ՄԶԳ) | 82.150.000 |
Ս․ թ․ նոյեմբեր – դեկտեմբեր ամիսներին արդեն փոխանցվել է 1 միլիարդ 930 միլիոն 940 հազար ՀՀ դրամ։
Կարդացեք նաև
Ծրագիրն իրականացվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայկական Կարմիր խաչի ընկերության միջև սոցիալական աջակցության տրամադրման նպատակով կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակում։
Հարցերի և խնդիրների դեպքում կարող եք զանգահարել ՀԿԽԸ թեժ գիծ՝ 060 625066 հեռախոսահամարով։
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։
Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 103 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, Որոնում, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն:
Հայկական Կարմիր խաչի ընկերություն