Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դատախազությունը կանգնում է հանցագործների կողքին». Տիգրան Հեքեքյան

Դեկտեմբեր 28,2023 16:26

Այսօր «Մեդիա կենտրոնում» քննարկում էր կազմակերպվել՝ «Հանուն հանրային շահի՞, թե պատասխանատվությունից խուսափելու․ օրենսդրական փոփոխություններ» թեմայով։ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Հեքեքյանն անդրադարձավ Արամի 23 շենքի խնդրին: Նրա խոսքով, շենքը, որը պատմական հուշարձան է, ուզում էին վերցնել ու հյուրանոց, ռեստորան սարքել. «Ինչքան պայքարեցին, չկարողացան, վերջում սկսեցին այնքան մոտ քանդել ու 4-5 մետր ավելի խորը քանդել, բնականաբար, շենքի արեւելյան հատվածի մի մասը, որը հայտնվում է օդի մեջ, թափվում է իրենց քանդած փոսորակի մեջ: Այդ մասին լռություն է, կառավարությունը որեւէ արձագանք չէր տալիս: Դատախազություն դիմեցինք, քրեական գործ հարուցեց, 5-6 տարի քրգործի քննություն էր գնում, գործը կարճում են: Մենք բողոքարկում ենք հսկող դատախազին, գլխավոր դատախազին, որեւէ արձագանք չկա, ասես կույր են եւ չեն տեսնում խայտառակ խախտումները: Պետության շահը պաշտպանող դատախազությունը, որ քրեական գործի բացման հեղինակն է, կանգնում է հանցագործների կողքին: Արդեն դատապաշտպան ենք վարձել, որ այս գործը փրկի դատախազությունից, քննիչից եւ մյուս հանցագործ կազմից: Հզոր հրահանգ կա, որ հանկարծ այս գործում այս մարդիկ, որ ամենամեծ մեղավորներն են, մեղավորի աթոռին չհայտնվեն: Մենք անընդհատ բախվում ենք բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք ամեն կերպ փորձում են պաշտպանել, որ այդ գործն ընթացք չունենա: Հիմա անցնենք հանրային շահին, ուզում եմ հասկանալ, եթե հանրային ու պետական շահ է, մեծ բան պետք է կառուցվի՝ ֆիլհարմոնիկ մեծ դահլիճ, կամ ատոմակայան, կամ ճանապարհ պետք է անցնի, որ բեռնաթափի մեր քաղաքը: Բայց մեզ մոտ վերցնում են մի մասնավորից, տալիս են մյուսին: Այս դեպքում վերցնում են «Հայաստանի փոքրիկ երգիչներից», որոնք աշխարհում լավագույնն են ճանաչվել, դու, պետություն, պետք է կանգնես մեր կողքին՝ երկրից դուրս ու երկրում ներկայանալի մեր կառույցի մեջքին: Վերցնում ես ու տալիս ես օտար երկրում բնակվող քաղաքացու, սա ուղղակի անթույլատրելի վերաբերմունք է»: Հեքեքյանի դիտարկմամբ՝ գերակա շահ ճանաչում են ամեն ինչը, ինչն ուզում են քանդել: Ինչը պետք է՝ ասում են գերակա շահ. «Մի հատ էլ կետ են գրել, որ գերակա շահի սահմանումը տալիս է կառավարությունը, կառավարությունն էլ իրենք են, մարդիկ, որոնք լծակ ունեն, սեղմում են այն կետերի վրա, որոնք պետք են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031