Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԳՄՍ նախկին նախարարը կամ խեղաթյուրում է իրականությունը, կամ լավ չի հիշում». Միքայել Սրբազանն արձագանքում է Դումանյանի հայտարարությանը

Դեկտեմբեր 28,2023 16:05

Aravot.am-ի հետ զրույցում արձագանքելով՝ ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանի այն հայտարարությանը, թե Հայոց եկեղեցու պատմություն առարկայի վերաբերյալ բացարձակ քննարկում տեղի չի ունեցել, փոխզիջում չի եղել, որովհետեւ Մայր Աթոռի հանձնախումբն ասել է՝ կամ՝ ամեն ինչ, կամ՝ ոչինչ, Մայր Աթոռի Կրթական հանձնախմբի ատենապետ, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հետեւյալը նշեց. «Մենք չենք բանակցել, թեեւ ինքն այնպես է ներկայացնում, ասես բանակցել ենք: Մենք իրեն հանդիպել ենք՝ ասելու համար, որ հանձնաժողով ստեղծեք, որպեսզի աշխատենք: Ինքը դրա փոխարեն մեզ ներկայացրել է իբրեւ կոմպրոմիս այն վերջնագիրը, ինչի մասին նշել եմ ասուլիսում, ոչ թե մե՛նք գնացել ու ասել ենք՝ ամեն ինչ կամ ոչինչ: Նման բան չի եղել»:

Սրբազանն ընդգծեց. «Ինչպես արդեն նշեցի՝ մենք չենք ասել՝ ամեն ինչ կամ ոչինչ, մենք ասել ենք, որ կոմպրոմիսային տարբերակը տեսնում ենք դասագրքերի օպտիմալացման մեջ, այսինքն` ժամաքանակը մնում է նույնը, դասագրքերը, այո, փոխվում են, վերափոխվում են, թարմացվում են: Այս, սա կոմպրոմիս է մեր կողմից: Իսկ ինքն ասել է՝ կամ կհամաձայնեք Հայոց եկեղեցու պատմությունը սահմանափակել մեկ տարվա մեջ, կամ այդ էլ չեք ունենա: Ես էլ ասել եմ՝ դա վերջնագիր է, հիմա էլ եմ ասում՝ վերջնագիր է: Հավանաբար, ԿԳՄՍ նախկին նախարարը կամ միտումնավոր խեղաթյուրում է իրականությունը, կամ լավ չի հիշում, թե ինչ է տեղի ունեցել»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031