«Բոլոր պարագաներում, կարծում եմ, Սամվել Շահրամանյանը կգտնի այն լուծումը, որը օգուտ կլինի մեր ժողովրդին, իրեն չի խայտառակի, եւ կբացառի այն հանգամանքը, որ մեկ մարդ, նույնիսկ եթե նա նախագահ է, կարող է լուծարել հանրապետությունը։ Այդպիսի նախադեպեր չեն եղել եւ չի կարող լինել», – այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադառնալով ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանի՝ Արցախը լուծարելու մասին հրամանագրի ստորագրման չեղարկման հնարավորությանն ու ՔՊ-ի հայտարարություններին, թե Շահրամանյանը ՀՀ-ում իրավունք չունի հրամանագիր ստորագրի։
Սարգսյանն ասաց, որ ինքը Սամվել Շահրամանյանի հետ հանդիպել է, զրուցել է ԼՂ իրավիճակի եւ հրամանագրի մասին։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ