Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորի հրաշքը` Շիրակի մարզում. ամերիացի Ձմեռ պապերն այցելեցին արցախցի փոքրիկներին

Դեկտեմբեր 28,2023 15:06

Ամանորին ընդառաջ Ամերիաբանկը, գործընկերներին կրկին համախմբելով բարի գործ անելու գաղափարի շուրջ և շարունակելով Շիրակի մարզում հաստատված արցախցիների աջակցությանն ուղղված նախաձեռնությունը, իրականացրեց «Ամանորի հեքիաթ` արցախցի փոքրիկների համար» ծրագիրը:

Ծրագրի շրջանակում ավելի քան 550 արցախցի երեխա ստացավ խնամքով ու հոգատարությամբ հավաքված փաթեթներ, որոնք ներառում էին գրքեր, զարգացնող խաղեր, խաղալիքներ, տոնածառ և այլն:

«Դեռ ամիսներ առաջ մենք ասացինք` «պեˊնդ կացիք, մունք ծըզնըհետնք», և այսպես սկիզբ առավ հոգատարության շղթան, որի շուրջ համախմբվեցին բազմաթիվ մարդիկ: Որպեսզի մեր աջակցությունը կրի համակարգված և հասցեական բնույթ, մենք այցելել ենք տուն առ տուն, գնահատել ենք նրանց առաջնային կարիքները, ցուցաբերել անհատական և հասցեական աջակցություն: Մենք հուզվել, ժպտացել, զրուցել, լսել, ջերմացել ենք նրանց հետ յուրաքանչյուր հանդիպումից և վստահեցնել, որ մենք նրանց կողքին ենք: Մենք հավատում ենք, որ հոգատարությունը ջերմացնում է, և Ամանորին շարունակեցինք հոգատարության շղթան` Շիրակի մարզի արցախցի երեխաներին նվիրելով ժպիտներ ու ամանորյա հեքիաթային ակնթարթներ: Մենք շնորհակալ ենք Ամերիա թիմին ու մեր բոլոր գործընկերներին հոգատարության շղթան տարածելու, մեր գաղափարի շուրջ համախմբվելու և արցախցի մեր հայրենակիցների կողքին լինելու համար»,- նշում է Ամերիաբանկի Մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Ռեբեկա Հակոբյանը:

Մանրամասները` տեսանյութում:

Հիշեցնենք, որ դեռևս հոկտեմբերին Ամերիաբանկը մեկնարկել էր «Աջակցություն Շիրակում ապաստանած արցախցի ընտանիքներին» ծրագիրը, որի շուրջ համախմբվել էին Ամերիա թիմն ու 10-ից ավելի գործընկերները: Ծրագրում ներառվել էր միակողմանի / երկկողմանի ծնողազուրկ երեխաներ ունեցող ու 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ավելի քան 180 ընտանիք:

Նախագծի շրջանակում տրամադրված ավելի քան 100 մլն ՀՀ դրամի աջակցությունը ներառել է շուրջ 150 տեսակի ապրանք` կենցաղային խոշոր և մանր տեխնիկա, կահույք, հագուստ ու կոշիկներ, սնունդ, տնտեսական իրեր, հիգիենայի պարագաներ, դասագրքեր, մանկական իրեր և այլն:

Ամերիաբանկի ԿՍՊ շրջանակում իրականացված նախագծերի մասին ավելին` այստեղ:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսատեխնոլոգիական միջավայր:

Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am:

Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ ֆինանսական տեխնոլոգիաների միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:

Ամերիաբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031