«Փաստինֆո». ՆԳՆ ոստիկանության պարեկները Երևանում կանգնեցրել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի մեքենան՝ թիկնազորով և ավտոշարասյունով երթևեկելու պատճառով։ Պարեկները Շահրամանյանին ասել են, որ նա օրենքով՝ ավտոշարասյունով երթևեկելու իրավունք չունի։ Այս մասին հայտնել էր «Հրապարակ»-ը։
ՆԳՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար են կանգնեցրել, արձանագրություն չեն կազմվել, միայն զգուշացրել են։