Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. «Չեմ կարծում, որ ես ինձանից հիմա այնպիսի ուժ եմ ներկայացնում, որ ադրբեջանցիները վախենան»

Դեկտեմբեր 28,2023 14:30

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ադրբեջանական կողմից՝ Հայաստանի ընդդիմությանը ռեւանշիստներ անվանելուն։

Լրագրողի դիտարկմանը, որ Ադրբեջանի նախագահը պահանջում է խաղաղության պայմանագրում ամրագրվի, որ ռեւանշ չի լինելու Լեռնային Ղարաբաղի հարցում, Սարգսյանն ասաց՝ ռեւանշ բառը շատ է օգտագործվում մեր հասարակության մեջ․ «Տարակուսում եմ, այսինքն ռեւանշ ասելով որեւէ վատ բա՞ն եք հասկանում։ Ես երկար ժամանակ է շախմատի աշխարհում եմ, գիտե՞ք՝ քանի անգամ է եղել, որ «մատչ ռեւանշ» են ասել աշխարհի չեմպիոնության համար։ Միթե այն մարդիկ խելացի չեն եղել։ Ուրիշ բան, որ կա փիլիսոփայական տերմին՝ ռեւանշիստներ, բայց այդ տերմինը չգիտեմ՝ որքանով է գիտական եւ որքանով է հնարված այն մարդկանց կողմից, որոնք ինչ-որ բանի հասել են եւ ուզում են դրա վրա մնալ ամբողջովին ու ուրիշին ոչինչ չտալ։ Ես ռեւանշի տակ վատ բան չեմ հասկանում։ Այսինքն, ադրբեջանցիների համար ռեւա՞նշ էր սա, եթե այդպես է, ապա իրենց կարելի՞ է, մեզ չի՞ կարելի։ Մի՞թե մենք հասել ենք այն աստիճանի, որ իրենց ամեն ինչ կարելի է, մեզ ոչինչ չի կարելի»։

Լրագրողի դիտարկմանը, որ ռեւանշիստ ասելով ձեզ նկատի ունեն, ձեզանո՞վ են պայմանավորված Ադրբեջանի վախերը, Սարգսյանը պատասխանեց. « Չեմ կարծում, որ ես ինձանից հիմա այնպիսի ուժ եմ ներկայացնում, որ ադրբեջանցիները վախենան»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031