Լրահոս
Օրվա լրահոսը

«Բահամուտ» բլոկչեյնի ստեղծողները մեկնարկել են 10 մլն $FTN ֆոնդով դրամաշնորհային ծրագիր

Դեկտեմբեր 28,2023 14:08

 Fastex էկոհամակարգի աջակցությամբ ստեղծված «Բահամուտ» հիմնադրամը հանդես է եկել 10 մլն $FTN ֆոնդով դրամաշնորհային նախագծով: Բահամուտ բլոկչեյնի ստեղծողները՝ Արմեն Չախոյանը, Կարեն Թերջանյանը, Պավել Արամյանը և Վլադիմիր Իգիթխանյանը, որոշել են հրաժարվել իրենց FTN բոնուսներից՝ ներդնելով դրանք web3-ի կայացմանը նպաստող նախաձեռնության մեջ: Ներդրված գումարը բազմապատկվել է «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ համահիմնադիր Վիգեն Բադալյանի առաջարկով, ստեղծվել է «Բահամուտ» հիմնադրամն իր Բահամուտ դրամաշնորհային ծրագրով:

«Մենք հավատում ենք Բահամուտ բլոկչեյնի ապագային և պատրաստակամ ենք օգնել բոլոր նրանց, ովքեր իրենց նախագծերով և գործունեությամբ կնպաստեն Բահամուտ բլոկչեյն համակարգի զարգացմանը», – ասել են «Բահամուտ» հիմնադրամի համահիմնադիրները:

Հավելենք որ web3-ի զարգացումը խթանող այս նախաձեռնության 10 միլիոն $FTN ֆոնդը կուղղվի այն կազմակերպությունների առաջարկած ծրագրերին, որոնք իրենց տեսակով համապատասխանում են Բահամուտ բլոկչեյնի ներկայիս պահանջներին և մրցունակ են Բահամուտ Արենա  անվանակարգերից մեկում լավագույնը ճանաչվելու համար։ Իսկ լավագույնները կստանան անհրաժեշտ աջակցություն և ֆինանսավորում՝ web3-ում կայուն և զարգացած բիզնես ստեղծելու համար: Ընտրված նախագծերին հետագայում կներկայացվեն նաև Fast TV-ի հատուկ հաղորդաշարի միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031