Լրահոս
Օրվա լրահոսը

«Զրոյական գործարքով POS-տերմինալների հասցեներում ՊԵԿ-ը պետք է վարչարարություն անի»․ Փաշինյանի հանձնարարականը

Դեկտեմբեր 28,2023 14:00

Վերջին արձանագրումներով՝ հանրապետության տարբեր բնակավայրերում շուրջ 1000 POS-տերմինալներ կան, որոնք տեղադրվել են կենսաթոշակառուների անկանխիկ գնումների ծրագրի շրջանակներում։ Եվ մինչեւ հիմա այդ պոս-տերմինալներով զրո գործարք է արվել։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Այստեղ հետեւությունը երկուսը կարող է լինել, առաջինը՝ տնտեսավարողներն իրենք հնարավորություն չեն տալիս անկանխիկ առեւտրի, ինչն օրենքի խախտում է։ Այդ հասցեները կոնկրետ կան, այսինքն՝ մենք գիտենք, թե զրոյական POS-տերմինալներն ում անունով են գրանցված, որտեղ են գտնվում։ ՊԵԿ-ը պետք է կոնկրետ վարչարարություն անի, որովհետեւ կենսաթոշակառուներին եւ նպաստառուներին, ըստ էության, զրկում են այս հնարավորությունից օգտվելու միջոցից։ Բայց ես ուզում եմ երկրորդ հանգամանքն էլ ընդգծել, ես վստահ չեմ, որ հանրապետության բոլոր կենսաթոշակառուները ու նպաստառուները տեղյակ են այս համակարգից եւ պատշաճ հասկանում են։ Հակառակ դեպքում, իրենք էլ իրենց հերթին ճնշում կգործադրեին այդ տնտեսվարողների վրա, որ՝ դուք պարտավոր եք այդ հնարավորությունն ապահովել»,- ասաց Փաշինյանը։ Նա նշեց, որ ավելի քան 500 հազար անկանխիկ թոշակ ստացող թոշակառուներից այսօր 165 հազարն է այս պահին մասնակցում ծրագրին, այսինքն՝ մեծամասնությունն ինչ-որ պատճառով չի մասնակցում։

«Այսինքն՝ մենք ուրախ ենք, որ ամիսը 7 մլրդ դրամ անկանխիկ առեւտուր է տեղի ունենում, բայց հունվարից մեր սպասելիքները փոխվելու են, որովհետեւ պետք է շահառուների թիվը ընդլայնվի, առեւտրի ծավալն ընդլայնվի, եւ աշխարհագրություն այդ շեղումներից պետք է հետ բերենք նորմալ պլանային ու կանխատեսելի իրավիճակի»,- հավելեց նա։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ հունվարից ավելի ակտիվ կիրականացնեն հանրային իրազեկման աշխատանքները։ «Ինչո՞ւ հունվարից, այսօրվանից»,- արձագանքեց Փաշինյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031