«Սուրբ ծնունդից առաջ գալու ենք աշխատանքի, եւ ես կարծում եմ, որ սա վերջին տարիների մեր իրականացրած կարեւոր բարեփոխումներից մեկն էր, երբ մենք Ամանորի ոչ աշխատանքային օրերի թիվը կրճատեցինք»,- կառավարության տարեվերջյան նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Այն խնդիրները, որոնք մենք ունենք, լուծելու ենք աշխատելով եւ ոչ թե առիթ-անառիթ ոչ աշխատանքային օրեր մտցնելով։ Իհարկե, չենք մոռանում, որ հանգստանալն էլ է կարեւոր, բայց յուրաքանչյուրն ունի արձակուրդի հնարավորություն եւ իրավունք։ Եվ մենք բոլորս պետք է հանգստի մեր ռազմավարությունները կարգաբերենք օրենքով նախատեսված մեր արձակուրդների հետ եւ տարվա մեջ ավելի շատ ժամանակ ու օրեր օգտագործենք աշխատելու ու աշխատանքի վրա կենտրոնանալու համար»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ