Լրահոս
Օրվա լրահոսը

Կենսաթոշակառուները 62 մլրդ դրամի անկանխիկ առեւտուր են արել, հետվճարի գումարն այսուհետ ամբողջությամբ կվճարվի պետական բյուջեից

Դեկտեմբեր 28,2023 13:26

Նախորդ տարվա հուլիսից մինչեւ այսօր կենսաթոշակառուները 62 մլրդ դրամի անկանխիկ առեւտուր են իրակացրել։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ ներդրված համակարգի միջոցով այս ընթցաքում 5,2 մլրդ դրամ է վերադարձվել  կենսաթոշակառուներին։ «Ընդ որում, մենք ամեն ամսվա հետ տեսնում ենք, որ անկանխիկ առեւտրի ծավալները մեծանում են»,- ասաց նա։

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշում, ըստ որի՝ եթե նախկինում անկանխիկ առեւտրից հետվերադարձի գումարի 5 տոկոսը կենսաթոշակառուներին վճարում էին բանկերը, մյուս 5 տոկոսը՝ կառավարությունը, ապա այսուհետ 10 տոկոսն էլ կվճարի կառավարությունը։

«Մենք շնորհակալություն ենք հայտնում բանկերին, որոնք մասնակցել են այս ծրագրին, բայց հունվարի 1-ից ամբողջ 10 տոկոսը կվճարվի պետական բյուջեից։ Սա մեզ հնարավորություն կտա, որպեսզի թոշակառուներին բանկից բանկ չուղարկենք։ Իհարկե, անհասկանալի էր նաեւ այն բանկերի գործելակերպը, ովքեր չմիացան կամ ուշ միացան, բայց դա առանձին թեմա է, մենք այդ խնդիրներին առանձին կանդրադառնանք։ Այս պահին հետեւյալ արձանագրումն եմ ուզում անել՝ հունվարի 1-ից ամբողջը վճարելու է պետական բյուջեն, այսինքն՝ բոլոր թոշակառուներն ու նպաստառուներն անկանխիկ առեւտրի դեպքում հետվճար ստանալու են բյուջեից»,- ասաց Փաշինյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031