Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա դժվարությունները ժամանակավոր են և կլուծվեն, եթե լինի կամք. Լավրով

Դեկտեմբեր 28,2023 10:51

«Հայաստանում ռուսական ռազմաբազայի նպատակահարմարության մասին քննարկումները վնասակար են»,- ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, ավելացնելով. «Այն գործում է՝ ելնելով ազգային շահերից և Հարավային Կովկասում կայունության ամրապնդումից։ Այսօր ռուսական զինուժը առանցքային տարր է տարածաշրջանում խաղաղության ապահովման համար»։

«ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության խորացումը հանգեցնում է Հայաստանի ինքնիշխանության կորստի ազգային պաշտպանության և անվտանգության ոլորտում. Դաշինքի իրական նպատակն է ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում և պայմաններ ստեղծել «բաժանիր, որ տիրես» սխեմայով մանիպուլյացիայի համար։ Իսկ Երևանը ռազմավարական շրջադարձի իր ընթացքն արդարացնելու համար փորձում է Մոսկվային մեղադրել Հանրապետության բոլոր դժբախտությունների, այդ թվում՝ Ղարաբաղի կորստի համար»,-ասել է ՌԴ ԱԳՆ  ղեկավարը:։

Ըստ Լավրովի՝ «Այստեղ Արևմուտքի խնդիրն է՝ տեղահանել Մոսկվային և տարածաշրջանային այլ պետություններին, Բալկաններից, Մերձավոր Արևելքից և Ուկրաինայից հետո լարվածության նոր օջախ ստեղծել։ Իրավիճակից ելքը ակնհայտ է՝ ամենաբարձր մակարդակով իրականացնել Երևանի, Բաքվի և Մոսկվայի եռակողմ պայմանավորվածությունները»։

Աղբյուրը՝ /https://armeniasputnik.am/

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031