Սամարղանդում ընթացող արագ շախմատի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնում են Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը եւ Սուսաննա Գաբոյանը։
Նախատեսված 11 տուրից երկու օրում խաղացվել է ութը։ Մեր աղջիկներից առավել հաջող հանդես է գալիս Էլինա Դանիելյանը, որը 5,0 միավորով առայժմ ընթանում է 32-րդ հորիզոնականում։ Գաբոյանը վաստակել է 4,0 միավոր, Մկրտչյանը՝ 3,5։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ