Ուզում եմ ԱՄՆ-ին զգուշացնել՝ Գազայի հատվածում Իսրայելի վարչակարգի հաղթանակ չի լինելու։ Այս մասին այսօր Երեւանում կայացած ասուլիսում հայտարարեց Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
ՀՀ եւ Իրանի արտգործնախարարների համատեղ ասուլիսի վերջում Աբդոլլահիանը շնորհակալություն հայտնեց Արարատ Միրզոյանին կառուցողական դիրքորոշման համար, ինչպես նաեւ, ինչպես Աբդոլլահիանն ասաց՝ 3+3 հարթակում Միրզոյանի արտահայտած դիրքորոշման համար՝ հատկապես Գազայի հատվածում պատերազմը դատապարտելու մասով։
«Պաղեստինի հետ կապված հարցերի վերաբերյալ Միրզոյանի հետ զրուցել ենք։ Ուզում եմ Միացյալ նահանգներին զգուշացնել՝ եթե նրանք Գազայի հատվածում ցեղասպանություն իրականացնելու ուղղությամբ ուզում են դուրս գալ, նրանք պետք է կասկած չունենան, որ Իսրայելի վարչակարգի հաղթանակ չի լինի Գազայի հատվածում։ Այն ցեղասպանությունը, որ իրականացվել է այնտեղ, դա հոկտեմբերի յոթի Իսրայելի վարչակարգի գործողության տապալման է նման։ Վերադարձեք ձեր տները եւ թողեք Պաղեստինի եւ Գազայի հատվածի ժողովուրդը իրենք իրենց ճակատագրի համար որոշում կայացնեն»,-հայտարարեց Աբդոլլահիանը։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ