ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պնդում է՝ իրականությանը չի համապատասխանում պնդումը, թե ՀՀ-ն ամենաբարձր մակարդակով քննադատել է Ռուսաստանին կամ դրա առանձին կառույցներին։ Այս մասին Միրզոյանը հայտարարեց այսօր Իրանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով «Ֆակտորի» հարցին, թե՝ ՀՀ իշխանություններն ամենաբարձր մակարդակով քննադատում են Ռուսաստանին, տպավորություն էր, թե ՀՀ-ն դեպի եվրաինտեգրման է գնում, բայց հաշվի առնելով, որ ՀՀ վարչապետը մասնակցեց ԵԱՏՄ նիստին, արդյո՞ք սա նշանակում է, որ ՀՀ արտաքին վեկտորը կրկին տեղափոխվում է Մոսկվա։
Արարատ Միրզոյանը հորդորեց ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին խոսելիս ուշադիր լինել ձեւակերպումներում։ Նա ասաց, որ Հայաստանը տարբեր խնդիրների մասին բարձրաձայնել է, եւ խոսքն օրինակ ՀԱՊԿ-ից ՀՀ ակնկալիքների չարդարացման մասին է․ «Դրանք եղել են, երբ խախտվել են ՀՀ սահմանները, ՀՀ սուվերեն տարածքը հայտնվել է օկուպացիայի տակ, իսկ ԼՂ-ում եղել են խաղաղապահների գործողություններ կամ անգործության դեպքեր, եւ շատ այլ դեպքեր, ինչ-որ տնտեսական խնդիրներ։ Եղե՞լ են խնդիրներ, ակնկալիքներ ՀԱՊԿ-ից։ Այո, եղել են: Հարցը բարձրացվեց դրանց չկատարման պատճառով»։
Ինչ վերաբերում է հարցին, թե Փաշինյանի՝ ԵԱՏՄ նիստին մասնակցելն արդյոք նշանակում է, որ ՀՀ-ն այլեւս չի խորացնում հարաբերությունները ԵՄ-ի հետ, ապա Միրզոյանն ասաց՝ ոչ։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ