Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ուզում ես պայմանագրի մեջ գրենք, ուզում ես պատին գրենք, ռևանշ լինելու է, եթե Ղարաբաղի հարցը չենք լուծում». Սամվել Բաբայան. «Ազատություն» ռ/կ

Դեկտեմբեր 27,2023 20:10

Արցախը լուծարելու մասին նախագահի հրամանագիրը ուժի մեջ չէ, քանի որ չի հրապարակվել, «Ազատության» հետ զրույցում պնդեց Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, խորհրդարանական «Միասնական Հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը:

Բաբայան. – Դուք տեսե՞լ եք այդ ստորագրած հրամանագիրը: Արցախի Սահմանադրությունն ասում է՝ նախագահի հրամանագիր գործում է հրապարակման պահից։ Հրապարակում չի եղել, վերջ, այսինքն՝ մենք քննարկում ենք մի բան, որը ոչ մեկ չի տեսել, չկա:

«Ազատություն». – Գուցե դուք չեք տեսել, գուցե Բաքուն, ռուսական կողմը, Արցախի ղեկավարությունը ունեն այդ փաստաթուղթը:

Բաբայան. – Քանի որ հրապարակման փուլ չի եղել, ոչ մի բան իմ համար ուժի մեջ չէ։ Ես խորհուրդ եմ տալիս չխորանալ և չգնալ էդ դաշտը, դա ոչ մի բան մեզ չի տալիս։ Հանուն Հայաստանի Հանրապետության և հանուն խաղաղության:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031