Այսօր Երեւանում կայացած Իրանի եւ ՀՀ Ագ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ Իրանի Իսլամական հանրապետության ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարեց՝ Արարատ Միրզոյանի հետ ունեցած այսօրվա քննարկումներից մենք լիովին հասկացանք, որ Հայաստանը կայուն խաղաղության հասնելու համար շատ լուրջ է տրամադրված, լրջորեն քայլեր է ձեռնարկում:
«Նախորդ օրն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույց եմ ունեցել: Ես նկատեցի, որ նրանք եւս ողջունում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղության հասնելը: Պարոն Լավրովի հետ նույնպես անցած շաբաթվա ընթացքում երկու անգամ հեռախոսազրույց եմ ունեցել: Ես այդպես էի մտածում եւ այդպես եմ մտածում, որ կայուն խաղաղության հասնելու համար նոր տարվա առաջին ամիսների ընթացքում հնարավոր է պայմանավորվածություն ձեռք բերել եւ մենք լավատես ենք։ Այն դրական տրամադրվածությունները, որ կան տարածաշրջանում՝ առանց արտաքին միջամտությունների, կարող են տարածաշրջանում Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի միջոցով, 3+3 ֆորմատով լավատեսական եւ իրատեսական առումով դիտարկենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղության հաստատումը»,-հայտարարեց Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ