Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Իրանը ողջունում է «Խաղաղության խաչմերուկի» ծրագիրը․ մենք ցանկանում ենք այդ խաղաղությունն ու կայունությունն ապահովել առանց արտաքին ուժերի միջամտության»․ Իրանի ԱԳ նախարար

Դեկտեմբեր 27,2023 17:58

«Այսօր նախարար Արարատ Միրզոյանին Թեհրանի համաձայնությունը հայտնեցի ՀՀ գլխավոր հյուպատոսություն Թավրիզում հիմնելու վերաբերյալ, հուսով ենք, որ առաջիկա շաբաթներում իմ գործընկերոջ հետ Թավրիզում ականատեսը կլինենք հյուպատոսության բացման արարողությանը»,-այս մասին այսօր Երեւանում կայացած համատեղ ասուլիսում ասաց Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, որը Հայաստանում է աշխատանքային այցով։

Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ Իրանը լիովին աջակցում է հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը, ինչպես նաեւ տարանցիկ Հյուսիս -հարավ ճանապարհի գործարկմանը․ «Մենք ողջունում ենք խաղաղության խաչմերուկի գաղափարը։ Իրանը ցանկանում է այդ խաղաղությունն ու կայունությունն ապահոված լինի՝ առանց արտաքին ուժերի միջամտության եւ միայն տարածաշրջանային երաշխավորների շնորհիվ կկարողանանք բոլոր ոլորտներում խաղաղություն եւ  անվտանգություն ապահովել»։

Աբդոլլահիանն ասաց, որ անդրադարձ է եղել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը, ինչպես նաեւ այն դերակատարությանը, որը Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է ունենալ՝ որպես ակտիվ երաշխավորի դեր ստանձնել։

«Իրանը աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Իրանը հարեւան Հայաստանի հետ ունեցել է պատմական հարաբերություններ, որոնք ավելի են զարգանում, խորանում ու բարձր մակարդակի հասնում»,-ասաց Իրանի ԱԳ նախարարը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031