Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սպանդանոցներում իրականացված սպանդի քանակն ավելացել է 3-ից 5 անգամ

Դեկտեմբեր 27,2023 17:49

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է ամանորյա տոներին ընդառաջ՝ դեկտեմբերի 15-ից սկսած վերահսկողությունը մսի իրացման շուկայում:

Անցած 12 օրերի ընթացքում ՍԱՏՄ տեսուչները մշտադիտարկում են անցկացրել հանրապետության իրացման ցանցի 247 մսի վաճառքի օբյեկտներում:

Խախտումների բնույթը շարունակում է մնալ նույնը. արձանագրությունների կեսից ավելին փաստում են, որ մսեղիքը չի նույնականացվում անասնաբուժական 5-րդ ձևի հետ, այսինքն՝ մսի վրա բացակայում է իննանիշ դրոշմակնիքը, մի շարք դեպքերում էլ վաճառքի հանված մսեղիքը չի ունենում անասնաբուժական 5-րդ ձևը, իսկ մասնատված և սառնարան-ցուցափեղկերում ներկայացված միսը՝ տեղեկատվական թերթիկը:

Թույլ տրված խախտումների համար տնտեսավարողները կկրեն վարչական պատասխանատվություն, իսկ միսն ուղեկցող անասնաբուժական 5-րդ ձևը չունեցող մսեղիքը ենթակա է ոչնչացման կամ օգտահանման:

Իրականացվող մշտադիտարկումների ընթացքում Տեսչական մարմնին աջակցել են ՀՀ ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները, որոնց ժամանակ արձանագրվել են թե՛ ոչ սպանդանոցային ծագման մսեղիքի, թե՛ սահմանված բոլոր պահանջներին համապատասխանող մսեղիքի տեղափոխման դեպքեր:

Իրավական ակտերի փոփոխության և իրականացված վերահսկողության արդյունքներն առավել տեսանելի-առարկայական են, երբ դիտարկում ենք սպանդանոցային մորթի դինամիկան հոկտեմբերի 1-ից մինչ այսօր.

Հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներտնտեսային և ծառայություններ մատուցող 72 սպանդանոցներում սպանդի է ենթարկվել միջինում օրական 15 տոննա խոշոր եղջերավոր կենդանի և 12 տոննա խոզ:

Իսկ դեկտեմբերի 15-ից մինչ այսօր սպանդի է ենթարկվել միջինում օրական 78 տոննա խոշոր եղջերավոր կենդանի և 34 տոննա խոզ: Նաև 3-ով ավելացել է ծառայություն մատուցող սպանդանոցների քանակը՝ մորթ է իրականացրել 75 սպանդանոց:

Ակնհայտ է, որ վերջին 12 օրերի ընթացքում սպանդանոցներում իրականացված սպանդի քանակն, ընդհանուր առմամբ, օրական միջինում ավելացել է 3-ից 5 անգամ:

Հարգելի քաղաքացիներ,

Հիշեցնում ենք, որ միս-մսեղիքը պետք է ուղեկցվի դրա սպանդանոցային ծագումը հավաստող անասնաբուժական Ձև 5 վկայականով, միսը պետք է նույնականացվի՝ (պետք է համընկնեն մսի վրայի դրոշմակնիքի և Ձև 5 վկայականի հերթական համարը), կտրատված և սառնարան-ցուցափեղկում դրված միսը պետք է ներկայացված լինի տեղեկատվական թերթիկով (պետք է նույնական լինի Ձև 5 վկայականի և մսի դրոշմակնիքի հետ)։

ՀՀ ՍԱՏՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031