ՌԴ Պետդումայի պատմգամավոր Կոնստանտին Զատուլինը բաց նամակով դիմել է հայ գործընկերներին։ Նամակում նա մասնավորապես նշել է․
«Անցնող 2023 թվականը ծանր փորձություն էր Հայաստանի և Ռուսաստանի, մեր ժողովուրդների պատմական կապերի համար։ Դուք գիտեք, որ Ռուսաստանը կռվում է Ուկրաինայում և Ուկրաինայի համար ամբողջ Արևմուտքի հետ։ Մտանք Գինեսի գիրք․ Ռուսաստանի Դաշնության դեմ 17500 անբարեխիղճ պատժամիջոցներ են սահմանվել։
Հայ ժողովուրդը կորցրել է իր «Ես»-ի թանկ մասը՝ Արցախը։ Դժվար է, եթե ոչ անհնար, համաձայնել ակնհայտ անարդարության հետ։ Ոչ միայն ձեզ համար Հայաստանում, այլև ինձ համար Ռուսաստանում։ Մեզ հետապնդում է ընկերներիս՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և նրանց բոլոր ընկերների ճակատագիրը։
Բերանս լի է դառնությամբ։ Եվ, այնուամենայնիվ, մենք գիտենք, որ կյանքը շարունակվում է: Եվ մենք հավատում ենք հաղթանակին, որը գալու է։ Ցանկանում եմ ձեզ մաղթել, որ 2024 թվականը նման չլինի 2023-ին, որ դուք երջանիկ ու հաջողակ լինեք Նոր տարում։
Կարդացեք նաև
Կոնստանտին Զատուլին,
Նա, ում արգելվում է մուտք գործել Հայաստան»։
Աղբյուրը՝ «Հայկական ալիք»