Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյան․ «Հոսեյն Աբդոլլահիանի հետ քննարկել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ մեզ համար առանցքային է, որ այս գործընթացի հիմքում ընկած լինեն երկրների ինքնիշխանության սկզբունքները»

Դեկտեմբեր 27,2023 17:24

«Տարածաշրջանային հաղորդակցության ուղիների լիարժեք շահագործման հարցում Հայաստանի եւ Իրանի որդեգրած քաղաքականությունն ու մոտեցումները լիովին համահունչ են։ Այս առումով մենք կարեւորում ենք Իրանի Իսլամական Հանրապետության հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության, ինքնիշխանության հարցում, որը մեկ անգամ չէ, որ Իրանի կողմից դրսեւորվել է»,-այս մասին այսօր Երեւանում Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը աշխատանքային այցով Հայաստանում է։ Արարատ Միրզոյանը ասուլիսում հայտնեց, որ Իրանի իր գործընկերոջ հետ այսօր կայացած քննարկմանն անդրադարձել են երկկողմ փոխգործակցությանը, որն ընդգրկում է տնտեսական, էներգետիկ, բարձր տեխնոլոգիական եւ այլ բնագավառներ։

«Ես եւ իրանցի իմ գործընկերը վերահաստատել ենք երկկողմ առեւտրաշրջանառության ծավալները։ Այն  ավելացնելու ենք, սկզբում՝ 1, հետո տարեկան 3 միլիարդ դոլարի ենք հասցնելու։ Լիահույս ենք , որ համատեղ քայլերի արդյունքում առաջիկայում շոշափելի առաջընթաց կտեսնենք  եւ ավարտին կհասցվի Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինաշխատանքները»,-ասաց Միրզոյանը։

Բացի այս, ինչպես ՀՀ ԱԳ նախարարն ասաց, քննարկման ժամանակ կարեւորվել է  հյուս-հարավ ճանապարհային միջանցքի եւ Պարսից ծոցը Սեւ ծովին կապող միջազգային տրանսպորտային երթուղիների լիարժեք  գործարկման անհրաժեշտությունը․« Այս առումով եւ նաեւ իրանական ընկերությունների մասնակցության առումով ՀՀ տնտեսական կյանքում կարեւոր է Ագարակ-Քաջարան 32 կիլոմետրանոց ճանապարհահատվածի շինարարության աշխատանքներում իրանական ընկերությունների ներգրավումը»։

Միրզոյանի խոսքով՝ Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել են ՀՀ  կառավարության առաջ քաշած խաղաղության խաչմերուկ նախագիծը, որի նպատակը տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնումն ու զարգացումն է՝ երկաթուղի, խողովակաշարեր, ավտոճանապարհներ, մալուխներ եւ այլն։ Այս առումով, ինչպես ներկայացրեց Արարատ Միրզոյանը, մեզ համար առանցքային է, որ այս գործընթացի հիմքում ընկած լինեն երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության, հավասարության սկզբունքները։

«Իմ գործընկերոջը ներկայացրել եմ նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարավային Կովկասում խաղաղության գործընթացի նորություններով։  Մենք կարեւորում ենք գործընկերների, բարեկամների ջանքերի համադրումը՝ կայուն խաղաղություն ունենալու հարավային Կովկասում։ Անդրադարձել ենք Իրանի եւ մյուս գործընկերների աջակցությանն այս գործընթացում»,-ասաց Միրզոյանը։

Նա հայտնեց, որ իրանցի գործընկերոջը ներկայացրել է  ԼՂ ժողովրդի դեմ իրականցված հարձակումներն ու  ԼՂ ժողովրդի բռնի տեղահանությունը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031