Թալինցի 18-ամյա Գրիգորը Գինեսի ռեկորդ է սահմանել․ այս մասին հայտնում է Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական կայքը:
Նա 44 ձգում է կատարել բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա` գերազանցելով իտալացի Տացիո Գավիոլիի սահմանած ռեկորդը (35 ձգում)։
Գրիգոր Մանուկյանը ռեկորդը նվիրել է 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին:
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ