Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական դատավարության օրենսգրքի հոդվածների դրույթներով սահմանված կանոնները պահպանված չեն. բաց նամակ ՄԻՊ-ին

Դեկտեմբեր 27,2023 16:27

Բաց նամակ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան՝ Ա.Մանասյանին

Հայտնում եմ Ձեզ, որ ՀՀ գլխավոր դատախազ՝ Ա.Վարդապետյանին 05.12.2023 թ.-ին ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին, նշելով, որ տարիներ շարունակ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը բարձրաձայնում է այն մասին, որ զինծառայողներին տարիներ շարունակ տրամադրվող ամենամյա արձակուրդի օրերի քանակը հաշվարկվել է օրենքի խախտմամբ, մասնավորապես՝ աշխատանքային օրերի փոխարեն, տրամադրվել է օրացույցային օրերով, կոպտորեն խախտելով՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

2018 թ.-ի ՀՀ ՄԻՊ-ի տարեկան հաղորդմամբ, իսկ 2021 թ.-ին ՀՀ Հանրային խորհրդի արձանագրմամբ, ինչպես նաև 27.06.2022 թ.մամուլի ասուլիսի ժամանակ, վերոնշյալ խնդրի առկայությունը արձանագրել է նաև Նիկոլ Փաշինյանը:

Ընդ որում նախաձեռնության համակարգող, ըստ հայցի՝ Էդգար Մարատի Հովհաննիսյանի ընդդեմ՝ ՀՀ պաշտպանության նախարարության, երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարություններ, հանուն Հայաստանի Հանրապետության 03.10.2023 թ.թիվ ՎԴ /6076/05/22 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած, ըստ էության նախադեպային վճռով, արդեն իսկ արձանագրված է վերոնշյալ աշխատանքային իրավախախտման առկայությունը:

Այն որ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձիք կանխամտածված և կոպտորեն խախտել ու խախտում են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև 185-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, մասնավորապես՝ զինծառայողների ամենամյա արձակուրդային օրերի քանակը հաշվարկվել է օրացույցային օրերի քանակով, ըստ այդմ, պակաս տրամադրելով, այն դեպքում, երբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածով սահմանված կարգով պետք է հաշվարկվեր ու տրամադրվեր աշխատանքային օրերով, իսկ 185-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին, խնդրելով՝ հանձնարարել համապատասխան աշխատակիցներին նյութեր նախապատրաստելու և քրեական վարույթ նախաձեռնելու՝ ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար:

05.12.2023 թ.-ին ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված և Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազություն վերահասցեագրված հանցագործության մասին hաղորդումը ուսումնասիրվել է և նույն վարչական շրջանի դատախազ Հ.Ղազարյանի կողմից 12.12.2023 թ.-ին պատասխանվել է, որ այն քննարկման ենթակա չէ, քանի որ առերևույթ հանցանքի մասին տվյալներ չի պարունակում, սակայն՝

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի համաձայն՝

1.Այն դեպքում, երբ հաղորդումը չի համապատասխանում սույն օրենսգրքի 173-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված պայմաններին, քննիչը քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն չի կազմում, որի վերաբերյալ գրավոր տեղեկացնում է հսկող դատախազին՝ նշելով քրեական վարույթ չնախաձեռնելու հիմքը:

2.Քրեական վարույթ չնախաձեռնելու մասին տեղեկանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, հսկող դատախազը հաստատում է այն կամ հանձնարարում է քննիչին նախաձեռնել քրեական վարույթ և սկսել նախաքննություն:

3.Քրեական վարույթ չնախաձեռնելու և դրա օրինականությունը հսկող դատախազի կողմից հաստատելու մասին քննիչն անհապաղ գրավոր տեղեկացնում է հաղորդումը ներկայացրած անձին՝ նշելով քրեական վարույթ չնախաձեռնելու հիմքը, ինչպես նաև պարզաբանելով քրեական վարույթ նախաձեռնելուց հրաժարվելը բողոքարկելու կարգը և ժամկետները:

Իսկ քրեական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն՝

1.Նախաքննությունն իրականացվում է այն վայրում, որտեղ կատարվել է ենթադրյալ հանցանքը, իսկ դա պարզելու անհնարինության դեպքում` ենթադրյալ հանցանքի բացահայտման վայրում:

2.Այլ վայրում առանձին ապացուցողական կամ վարույթային այլ գործողություններ կատարելու անհրաժեշտության դեպքում քննիչն իրավասու է այդ գործողությունները կատարելու անձամբ կամ միջնորդելու իր անմիջական վերադասը հանդիսացող քննչական մարմնի ղեկավարին` իր իրավասության սահմաններում ապահովելու դրանց կատարումը` հանձնարարություն տալու կամ քննչական փոխօգնության խնդրանք ներկայացնելու եղանակով:

3.Պատշաճության և համակողմանիության ապահովման նպատակով, իրավասու վերադաս դատախազի որոշմամբ, նախաքննությունը կարող է կատարվել ենթադրյալ հանցագործության բացահայտման, դրա հետևանքների վրա հասնելու, ինչպես նաև մեղադրյալների, տուժողների և վկաների մեծամասնության գտնվելու վայրում:

4.Մեկից ավելի վայրերում ենթադրյալ հանցանքների կատարման դեպքում, եթե դրանց վերաբերյալ վարույթները միացվել են մեկ վարույթում, իրավասու վերադաս դատախազի որոշմամբ նախաքննությունն իրականացվում է այն վայրում, որտեղ կատարվել է ենթադրյալ հանցանքների մեծ մասը կամ դրանցից առավել ծանրը:

5.Նախաքննության ընթացքում տարածքային ենթակայության հետ կապված վեճերը լուծում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը:

Մեր դեպքում, 05.12.2023 թ.-ին ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հանցագործության մասին հաղորդմամբ խնդրել եմ հանձնարարել համապատասխան աշխատակիցներին նյութեր նախապատրաստելու և քրեական վարույթ նախաձեռնելու՝ ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար:

Սակայն Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ՝ Հ.Ղազարյանի կողմից 12.12.2023 թ.-ին պատասխանվել է, որ այն քննարկման ենթակա չէ, քանի որ առերևույթ հանցանքի մասին տվյալներ չի պարունակում:

Վերոնշյալ գրության հետ համաձայն չեմ, քանի որ այդ գրությունից չի հասկացվում իմ կողմից ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հանցագործության մասին հաղորդումը օրենքով սահմանված կարգով ընթացք տրվել է, թե՝ ոչ: Անհասկանալի է նաև ընթացակարգային, դատավարական գործիքակազմի կիրառումը, դրա կիրառման իրավաչափությունը: Այն դեպքում, երբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի դրույթներով հստակորեն սահմանված են քրեական վարույթ չնախաձեռնելու հիմքերը, իսկ 182-րդ հոդվածի պահանջներից ելնելով անհասկանալի է դառնում՝ ՀՀ դատախազության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ավագ դատախազ, երկրորդ դասի խորհրդական՝ Հ.Ղազարյանի արարքը, քանի որ ՀՀ պաշտպանության նախարարությունը գտնվում է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում, ուստի ակնհայտ է, որ խախտվել է նախաքննության կատարման վայրի տարածքային ենթակայության, ըստ էության ընդդատության կարգը:

Այդ հիմքերում իսպառ բացակայում են քաղաքացու հանցագործության մասին հաղորդումը դատախազության կողմից գրությամբ պատասխանելու /ճանապարհելու/ իրավասությունները: Ընդ որում՝ գրությամբ թեև նշված է քրեական վարույթ չնախաձեռնելու հիմքը, սակայն այն վերացական է և չի պարունակում հստակություն:

Ամբողջ վերոգրյալներով պայմանավորված՝ հանգում եմ այն հետևության, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 179-րդ, ինչպես նաև 182-րդ հոդվածների դրույթներով սահմանված կանոնները սույն դեպքում պահպանված չեն, քանի որ, ինչպես վերը նշվեց, բացի այլնից 12.12.2023 թ.-ին քրեական վարույթ չնախաձեռնելու մասին որոշումը /գրությունը/ կազմած չէ քննիչի կողմից, ինչպես նաև վերջինս այդ որոշման մասին չի տեղեկացրել ինձ՝ հաղորդումը ներկայացված անձին, ինչպես նաև ակնհայտ է, որ խախտված է օրենքով սահմանված նախաքննության կատարման վայրի տարածքային ենթակայության կարգը:

Ելնելով վերոգրյալից՝ Խնդրում եմ Ձեզ դիմումիս տալ համապատասխան ընթացք, աջակցել իմ, ինչպես նաև ՀՀ ՊՆ զինծառայողների աշխատանքային իրավունքների վերականգնման հարցում:

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031