Aravot.am-ի տեղեկություններով՝ «Ծղոտներ» ռեստորանային համալիրի հարևանությամբ երեկ մի խումբ անձանց միջեւ վիճաբանությունը կենցաղային հարցերի շուրջ է եղել ու չնչին պատճառից է առաջացել:
Նախնական տվյալներով՝ վիճաբանության երկու կողմի մասնակիցները ազգականներ են՝ եղբայրներ։ Վիճաբանությանը ներկա է եղել նաեւ մասնակիցներից մեկի մայրը։ Այս պահին ինտենսիվ քննչական աշխատանքներ են տարվում:
Սպանություն գործելու մեջ կասկածվողը 20 ամյա երիտասարդ է:
Հիշեցնենք, որ երեկ ժամը 23:25-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք, պրոֆուզ արյունահոսություն» ախտորոշմամբ, մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Մահացածը Երևանի բնակիչ 49-ամյա Կամո Գ.-ն է:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ