Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սովորական մարդը, ճգնաժամը և ընդդիմադիր ֆորմատները

Դեկտեմբեր 27,2023 13:07

Միայն երեկվա օրը բավական է՝ ճիշտ պատկերացնելու համար Հայաստանում առկա իրողությունները և տենդենցները։

Ճգնաժամ և մարդ՝ հասարակ, սովորական, դժվար ապրող. այս երկու գաղափարներն են պայմանավորելու առաջիկա զարգացումները։

Հայաստանում մակրո և միկրո ճգնաժամեր են. ամեն տեղ լուրջ ճգնաժամ է։ Մի վիճակ է, երբ ցանկացած քայլ, նույնիսկ՝ լավ միտումներով, բերում է ճգնաժամի խորացման։

Երևանի կառավարման համակարգում խորը ճգնաժամ է։ Դա ստիպված եղավ ընդունել նաև գործող քաղաքապետը։ Ինչո՞ւ են խոսում քաղաքում արտահերթ ընտրություններից. ճգնաժամն ինչ-որ կերպ հաղթահարելու համար։ Դա ցանկությամբ չէ, դա իրավիճակի պարտադրանքն է։ Մի ոլորտային օրինակով՝ «Գոյ» թատրոնի, ակնհայտ է ճգնաժամը, որի լուծումը չի գտնվում մոտ մեկ տարի։ Ու մարդը, տվյալ դեպքում՝ ստեղծագործող, արվեստի մարդը, ճգնաժամի լուծում է պահանջում, որովեհետև պետություն չի թողնում, որ ինքն անի գործը, որն ի դեպ լավ է անում, որակով է անում։ Ս. Պետերբուրգից հասնող կցկտուր տեղեկատվությունը խոսում է մակրո-պետական խորը ճգնաժամի մասին։ ՄԵԿ հոգին միակամ փորձում է շտկել ՄԵԿ հոգու կոպիտ սխալները, ՄԵԿ հոգով ոտքի վրա որոշել մի ամբողջ ժողովրդի ապագան, բայց գինը պետությունն է։ Ճգնաժամն այնքան ակնհայտ է, որ սովորական լուծում չունի. «Խաղաղության պայմանագիրը» ստորագրես՝ ճգնաժամը խորանալու է, չստորագրես՝ ճգնաժամը դարձյալ խորանալու է։

Դառնանք Երևանին. ինչո՞ւ հանրային ուշադրությունը բևեռվեց Ավագանու նիստի վրա.

1. Թեմայի առանցքում սովորական մարդն էր՝ իրեն հասկանալի ու իրեն անմիջապես վերաբերող պրոբլեմներով, և քաղաքացին արձագանքեց. Երևանի բնակիչն անտարբեր չէր ու չի լինելու։
2. Պրոցեսի կազմակերպիչները՝ «Մայր Հայաստան» և « Ազգային առաջընթաց» խմբակցությունները, պատկերացնում էին իրենց անելիքը։

Ի՞նչ է սա նշանակում. եթե օրակարգը և մենեջմենթը ճիշտ են ընտրված ու կազմակերպված, ապա արդյունքը լինում է արագ և տեսանելի։ Իսկ ինչո՞ւ հնարավոր չէր նույնը ստանալ Ազգային Ժողովում՝ արդեն երկու տարի։ Ի՞նչ անհասկանալի, ստվերային շարժառիթներով են այնտեղ կայացվում որոշումները։

Այդտեղից նաև՝ բուռն դիմադրությունն ու թշնամանքը՝ ընդդիմադիր նոր ձևաչափերի ու նոր մոտեցումների հանդեպ։ Որովհետև նորը նշանակում է իրավիճակի փոփոխություն և հնի բնական մարում։ Թե´ «Մայր Հայաստանը», թե´ «Ազգային առաջընթացը» նոր ձևաչափեր են։ Այս պրոցեսում, ի դեպ, մենք տեսնում ենք, որ նույն անհատը, գործիչը մի ձևաչափում կարող է լինել ոչ էֆեկտիվ, իսկ այլ ձևաչափում՝ շատ արդյունավետ ու հեռանկարային։

Նաև կոպիտ սխալ է հին ու նոր ձևաչափերը հակամարտության մեջ նայելը. հինը կարող է և վերափոխվել նորի և համագործակցել, և օգնել։ Կարող է նաև ոչինչ չհասկանալ, բաց թողնել պրոցեսը ու գնալ մարման։

Ակնհայտ է, որ 2024 թ-ին հիմնական բովանդակությունը լինելու է մարդը՝ իր պրոբլեմներով, տրենդը՝ նոր ձևաչափերինը, որոնք և կան և ստեղծվելու են, և տարբեր մասշտաբայնության և տեսակի էլեկտորալ պրոցեսներն ավելի քան հավանական են, քանի որ ճգնաժամերը միայն խորանալու են, և իրավիճակը պահանջելու է լուծումներ։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ակնհայտ է նաև, որ
    ա) 2024-ին լինելու մարդկանց աննախադեպ արտահոսք Հայաստանից
    բ) քանի որ ճգնաժամը զարգանում է էքսպոտենցիալ կորով (կարող եմ պարզաբանել) ու ղեկին են մասնագիտորեն տկարները, ավելի քան հավանական է քաոսային քան ուրվագծվող կառույցի ապագան:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031