Հունվարի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։15-ի սահմաններում Բաղրամյան պողոտա, Դեմիրճյան և Կապուտիկյան փողոցների խաչմերուկում՝ Ազգային ժողովի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 23-ամյա Թաթուլ Թովմասյանի վարած Toyota մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 33-ամյա Արտեմ Ստեփանյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկը կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրն ու ցուցանակը, իսկ մինչ կժամանեին պարեկները, Toyota-ի վրայից համարանիշները հանել էին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: