Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի քան մեկ միլիոն  եվրո 2023 թվականին՝ CNF-ի կողմից

Դեկտեմբեր 27,2023 12:31
Khosrovi argeloc

Կովկասի բնության հիմնադրամը 2023 թվականին իրականացրել է  Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների արդյունավետ կառավարմանն ու  պահպանությանն ուղղված բազմաթիվ ծրագեր։ Ընդհանուր առմամբ Հայաստանում աջակցությունը կատարվել է մեկ միլիոն 83 հազար  եվրոյի շրջանակում, որից   ԲՀՊՏ-ներին ուղիղ հատկացմամբ տրվել է  803 հազար եվրո։

Այս գումարից  համապատասխան հատկացումներն արվել են ՇՄՆ կազմում ընդգրկված 4 ՊՈԱԿ-ների և համայնքային «Արփա» պահպանվող լանդշաֆտին։ Մասնավորապես, Նշված գումարից 336  հազար եվրո հատկացվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 133 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, 184 հազար եվրո՝ «Դիլիջան» ազգային պարկին, 55 հազար եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին և 95 հազար եվրո՝«Արփա» պահպանվող լանդշաֆտին։

Նշենք, որ 4 պահպանվող տարածքների աշխատակիցներին տրվել են արշավային բարձրակարգ կոշիկներ, շարունակվել է տարածքների տեսահսկման համակարգի շահագործման աջակցությունն ու համապատասխան սարքավորումների տրամադրումը։

2023 թվականին բազմաթիվ ծրագրերով  աջակցություն է ցուցաբերվել պետական տարբեր կառույցների․  5-ամյա դրամաշնորհի պայմանգիր է կնքվել Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի հետ՝ ԲՀՊՏ-ներում բուսական աշխարհի մոնիտորիգի և ուսումնասիրությունների  համար։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 300 հազար եվրո։ Մոտ 50 հազար եվրոյի դրամաշնորհային պայմանագրեր է կնքվել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ, այդ թվում   տրվել է տեխնիկական աջակցություն՝ ամենագնաց ավտոմեքենա և հատուկ տեխնիկա դաշտային աշխատանքների իրականացման համար։

2023-ին շարունակվել է համագործակցությունը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ, որին նվիրաբերվել է շուրջ 34 հազար եվրո արժողությամբ անօդաչու թռչող սարք՝ տեսչական ստուգումներն ավելի արդյունավետ իրականացնելու համար։

CNF-ի նախաձեռնությամբ՝ ՇՄՆ-ի հետ համատեղ, առաջին անգամ կայացել է «Ռենջեր-2023» մրցանակաբաշխությունը, որին մասնակցել են պահպանվող տարածքների շուրջ 5 տասնյակ աշխատակիցներ։ Շարունակվել են համագործակցության ծրագրերը   «Բնապահպանի տուն» նախաձեռնության հետ, որը հանրային մոնիթորինգ է իրականացնում   «Դիլիջան» ազգային պարկում և «Տրանսկովկասյան արահետ» ընկերության հետ, որն արահետաշինական աշխատանքներ է իրականացրել «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում։ Իրականացվել են ծրագրեր գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ, մասնավորապես, Արտ լանչ և One Armenia ընկերությունների հետ համագործակցության արդյունքում ավելի քանի 800 հազար դրամ հատկացվել է «Արփա» պահպանվող լանդշաֆտին՝ բնապահպանական ծրագրերի իրականացման համար։ Կովկասի բնության հիմնադրամի մասնակցությամբ  Վիքիմեդիա-Հայաստանի կողմից անցկացվել է «Վիքին սիրում է երկիրը» խորագրով մրցույթը, որի մրցանակակիրները պարգևատրվել են  CNF-ի կողմից։ 2023-ի ընթացքում «Հիերոգլիֆ» ընկերության հետ նկարահանվել է  10 տեսաֆիլմ՝ նվիրված բնության հատուկ պահպանվող տարածքներում աշխատող պահապաններին։

2024 թվականը Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության համար հոբելյանական տարի է։ Նշվելու է Հայաստանում գործունեության 15 -ամյակը, ինչը նշանակում է , որ նոր ու հետաքրքիր ծրագրերը ավելին են լինելու։

Մեր առաքելությունը նույնն է՝  աջակցել Հայաստանի եզակի կենսաբազմազնության պահպանության հզորացմանն ու պահպանվող տարածքների արդյունավետ կառավարմանը։

Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչություն

Լուսանկարում՝ Խոսրովի արգելոցը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031