Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կանաչը՝ կյանքի, կանաչին՝ էներգիայի աղբյուր․ քլորոֆիլի ազդեցությունն օրգանիզմի վրա

Դեկտեմբեր 27,2023 09:30

Կանաչ գունանյութը, որն անհրաժեշտ է բույսերի ֆոտոսինթեզի համար, կոչվում է քլորոֆիլ․ այն կենսաբանական աշխարհի կարևորագույն բաղադրամասերից մեկն է։ Ինչպես հավաստում են հետազոտությունները, կանաչ բանջարեղենի, կանաչիների օգտագործումից հետո մարդու արյան մեջ քլորոֆիլը ռեակցիայի մեջ է մտնում մաշկի միջոցով ներթափանցող արևի ճառագայթների հետ և այդ փոխազդեցության արդյունքում վերականգնվում է կոէնզիմ Q10-ի ակտիվությունը։

Վաղուց ի վեր հայտնի է տարատեսակ բույսերի կանաչ տերևների հակաբորբոքային ազդեցության մասին, և այսօր էլ կանաչ գունանյութի և օրգանիզմում դրա ճեղքման արգասիքների ազդեցությունը ուսումնասիրության առարկա է հանդիսանում։

Քլորոֆիլի հակաբորբոքային ազդեցությունը

Թե՛ քլորոֆիլը և թե՛ իր մետաբոլիտները կենսահասանելի հակաբորբոքային արժեքավոր միջոցներ են, իզուր չէ, որ կանաչ տերևավոր բանջարեղենի որոշ տեսակների օգտագործումը կապվում է օրգանիզմում բորբոքային մարկերների նվազեցման հետ։

Պետրայի թասում անցկացված փորձերը ցույց են տվել, որ արյունատար անոթների թաղանթներից վերցված բորբոքային բջիջները մահանում են քլորոֆիլի ազդեցությունից։

Հարուստ լինելով բջջանյութով ու բուսական միացություններով՝ կանաչ տերևավոր բանջարեղենը օգնում է կարգավորել քաշը, կանխարգելել սիրտ-անոթային հիվանդությունները, օստեոպորոզը և անգամ հակաքաղցկեղային ազդեցություն է դրսևորում։ Ընդ որում, տերևավոր բանջարեղենի գույնը որքան մուգ լինի՝ այնքան լավ։

Արևի լույսի հետ փոխազդեցությունը

Հայտնի է, որ քլորոֆիլը բջիջների վրա ազդում է միայն արևի լույսի էներգիայի ազդեցության ներքո։ Եվ եթե նախկինում հարավում էր, որ միայն բույսերն են օգտագործում արևի էներգիան, այժմ պարզ է, որ կենդանի օրգանիզմներն էլ են օգտագործում արևի էներգիան՝ կանաչ բուսատեսակներ ուտելուց հետո։ Հարց կարող է առաջանալ՝ արդյո՞ք արևի լույսը կարող է ներթափանցել մարդու մաշկի միջով՝ իհարկե՛, և դա շատ հեշտ է պարզել երեխայի՝ դեպի արևի լույսը պարզված ափի միջոցով․ կտեսնենք, թե ինչպես են արևի ճառագայթների կարմիր ալիքներն առանց որևէ դժվարության անցնում նրա ձեռքի միջով։ Եթե օրգանիզմում կա բավարար քանակությամբ քլորոֆիլ, ապա արևի լույսի ազդեցությամբ էներգիա է սինթեզվում․ ահա թե ինչու է կանաչ տերևավոր բանջարեղենի օգտագործումը կապվում առույգության , երկարակեցության հետ։

Կոէնզիմ Q10-ի և քլորոֆիլի փոխազդեցությունը

Կոէնզիմ Q10-ը (ուբիքինոն) հակաօքսիդանտային նյութ է, որը սինթեզվում է օրգանիզմի կողմից և անհրաժեշտ է վերջինիս նորմալ կենսագործունեության համար։ Որոշ դեղամիջոցներ, օրինակ՝ ստատինները, արգելակում են ուբիքինոնի արտադրությունը՝ մեծացնելով շաքարային դիաբետի զարգացման, մկանային զանգվածի քայքայման և այլ խնդիրների վտանգը։ Քլորոֆիլը կարող է վերականգնել ուբիքինոնի ակտիվությունը՝ նվազեցնելով այդ դեղամիջոցների բացասական ազդեցությունն օրգանիզմի վրա։

Ինչպես հաստատում են հետազոտությունները, միայն քլորոֆիլի և արևի լույսի փոխազդեցության շնորհիվ է հնարավոր օրգանիզմում՝ կոէնզիմ Q10-ի բարձր ցուցանիշների պահպանումը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ Econet

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031