Հայաստանում Եվրոպական միության դիտորդները հայ-ադրբեջանական սահմանին հարող Սոթքում անվտանգության իրավիճակի ուսումնասիրության պարեկություն են իրականացրել: Այդ մասին նշված է առաքելության X-ի միկրոբլոգում:
«Պարեկային ծառայության նպատակն է դիտարկել և զեկուցել տեղում անվտանգության իրավիճակի մասին և նպաստել հակամարտությունից տուժած տարածքներում մարդկանց անվտանգությանը»,- նշված է հաղորդագրության մեջ:
#EUMA monitors conducted a security situation awareness patrol in Sotk adjacent to the Armenian-Azerbaijani border. The objective of the patrols is to observe and report on the security situation on the ground and to contribute to human security in conflict-affected areas. pic.twitter.com/VQ1GpBNyoM
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) December 26, 2023