«Պարոն Մարությանը հարց հնչեցրեց, թե ի՞նչն ենք տոնում։ Պարոն Մարության, «Ազգային առաջընթաց» եւ «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ, տոնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը կա եւ սուվերեն պետություն է»,- Երեւանի ավագանու նիստում ասաց Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։
«Այդ ականջահաճո, պաթոսային նախադասությունները, որոնք հաճախ հնչում են այս ամբիոնից, կարող է շոյել շատ ու շատ մարդկանց ականջներ, հաճելի լինի լսելը, լայքեր հավաքել, բայց ցավոք սրտի իրականությունն այլ է կամ բերաբախտաբար այլ է։ Իշխանության պատասխանատվությունն ու դերը կայանում է նրանում, որ ինքը դուրս գա պաթոսից եւ ականջահաճո խոսույթներից եւ առաջնորդվի երկրի շահերով։ Պարոն Մարության, ձեր հարցին ես պատասխանում եմ, այո, մենք այս Ամանորին ընդառաջ տոնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը դեռ կա եւ սուվերեն պետություն է»,- ասաց նա։ Փամբուխչյանին ուղղեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը․ «Եվ միշտ լինելու է, պարոն Փամփուխչյան»։
«Եվ միշտ լինելու է, այո, պարոն քաղաքապետ, ճիշտ լրացում էր»,- հավելեց Փամբուխչյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը` Արմեն Փամբուխչյանի ֆեյսբուքյան էջից: