«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը Երեւանի ավագանու նիստում նիստում արձագանքեց «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ելույթին։
«Ես ձեր ուրվականի հետ կխոսեմ, որովհետեւ դուք երեք ամիս է՝ ընտրված եք, բայց 15 րոպեով բարեհաճեցիք գալ, այն էլ ուզեցիք արտոնյալ պայմաններ ստանալ։ Ժանրի կանոնների համաձայն՝ որոշ դրվագներ ծիծաղելի էին, եւ մենք ընդունեցինք ու ծիծաղեցինք, բայց կան նաեւ լացելու դրվագներ։ Երբ խոսվում է անարդյունավետ ծախսերի մասին, ես հիշում եմ մեր տրանսպորտային համակարգում դեռեւս 2019 թվականին ձեռք բերված «Գազելները», որոնց մոտավորապես կեսը արդեն փչացել է։ Պարոն Մարության, ես կխնդրեմ, որ դուք վերադառնաք դահլիճ եւ մյուս հարցի քննարկման ժամանակ էլի ձեր ելույթի իրավունքից օգտվեք ու երեւանցիներին բացատրեք, թե ձեր քաղաքապետ եղած ժամանակ գնված «Գազելների» կեսը ինչո՞ւ է այսօր փչացել։ Դուք ունե՞ք դրա պատասխանը, կարո՞ղ եք հանրությանը տալ պատասխան»,- նշեց նա։
ՔՊ խմբակցության ղեկավարը հավելեց․ «Պարոն Մարությանը եւ մյուսները, մարդիկ կան, որ իրենց երկնքում աստղեր են պատկերացնում եւ մտածում են, որ չպետք է գան այստեղ։ Ովքեր չեն պատրաստվում գալ այստեղ, թող մանդատները վայր դնեն, գնան։ Մենք չենք պատրաստվում հանդուրժել այդպիսի իրավիճակներ»։
Գալջյանը նշեց, որ հույս ունի՝ Հայկ Մարությանը հաջորդ անգամ գոնե լսելու ունակություն կունենա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ