Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում միմյանց ողջունել են ձեռքսեղմումով, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները Ռուսաստանում են Վլադիմիր Պուտինի հրավերով, որտեղ մասնակցեցին ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հավաքին։
Ալիևը գործընկերներին միացել է Ցարսկոյե Սելոյում էքսկուրսիայի ժամանակ։ Դահլիճ մտնելով՝ նա նախ ջերմորեն ողջունել է Պուտինին, ապա բարևել է մյուսներին, այդ թվում՝ Փաշինյանին։
Լուսանկարները` Kremlin.ru-ի
Կարդացեք նաև