Լրահոս
Օրվա լրահոսը

Մարկետփլեյսները Հայաստանում. հարմար, արագ և որակյալ գնումներ բոլոր առիթների համար

Դեկտեմբեր 26,2023 19:55

Առաջին մարկետփլեյսները հայտնվեցին 20-րդ դարի վերջին, և այսօր այն երկրներում, որտեղ զարգացած են այդ հարթակները, դրանք արդեն կազմում են ամբողջ առցանց առևտրի մոտ կեսը: Գնորդներն արագ ընտելացան և գնահատեցին մարկետփլեյսների բոլոր առավելությունները՝ հսկայական տեսականի, մշտական ​​զեղչեր, հարմարավետություն և առաքման արագություն: Այս ամենը հատկապես արդիական է Ամանորից առաջ, երբ հայաստանցիները տարակուսած են՝ սիրելիների համար նվերներ, իսկ տոնական սեղանի համար ուտելիք գնելով։ Եկեք վերլուծենք մարկետփլեյսներից գնումներ կատարելու հիմնական առավելությունները:

Ի՞նչ է մարկետփլեյսը

Մարկետփլեյսի և դասական առցանց խանութի հիմնական տարբերությունն այն է, որ այն հանդես է գալիս որպես հարթակ, որն առաջարկում է ապրանքներ տարբեր վաճառողներից: Ենթադրվում է, որ առաջին կայքը, որը կարելի է դասակարգել որպես մարկետփլեյս, Amazon-ն էր, որը հիմնադրվել է 1994 թվականի հուլիսին ԱՄՆ-ում՝ որպես գրքեր վաճառելու հարթակ: Ավելի ուշ նրա վիրտուալ ցուցափեղկին հայտնվեցին տեսահոլովակներ, երաժշտություն, ծրագրային ապահովում, իսկ ավելի ուշ՝ հագուստ, կահույք և նույնիսկ զարդերի լայն ընտրանի:

1998 թվականին Ռուսաստանում ստեղծվեց Ozon-ը, որը սկզբում նույնպես զարգանում էր որպես առաջին առցանց գրքի խանութը։ Յուրաքանչյուր տարի ընկերությունն արագորեն ընդլայնում էր իր տեսականին, իսկ 2018-ին առաջ շարժվեց որպես մարկետփլեյս և հինգ տարվա ընթացքում դարձավ ԱՊՀ-ի ամենամեծ առևտրային հարթակներից մեկը: 2023 թվականի ամռանը Ozon-ը մուտք գործեց Հայաստան. ընկերությունը բացել է իր գրասենյակը Հայաստանում, ներգրավում է հայ վաճառողներին և միլիոնավոր ապրանքներ է առաջարկում մեր երկրի բնակիչներին։

Ապրանքների մեծ տեսականի՝ մանկական սննդից մինչև ավտոպահեստամասեր

Մարկետփլեյսներում գնորդին հասանելի են հարմարավետ գնումներ կատարելու բոլոր պայմանները՝ ապրանքների հսկայական ընտրություն, գները համեմատելու հնարավորություն և առաքման հարմար պայմաններ: Դուք կարող եք ապրանք ընտրել մի քանի պարամետրերի հիման վրա՝ օրինակ՝ ըստ արտադրողի, գնի, թողած մեկնաբանությունների և գնահատականների կամ առաքման արագության:

Ներկայումս Ozon-ն առաջարկում է ավելի քան 250 միլիոն ապրանք ավելի քան 20 կատեգորիաներում՝ գրքերից և հագուստից մինչև սննդամթերք և առողջապահական ապրանքներ: Եվ կարևոր չէ, թե որքան գումար ունեք. շուկայում Հայաստանի բնակիչները կկարողանան ցանկացած բյուջեի համար նվերներ գտնել իրենց և իրենց սիրելիների համար:

Ձեր սիրած բրենդները մեծ զեղչերով

Այսօր խոշոր բրենդներն այլևս ընտրություն չեն կատարում՝ բացել օֆլայն խանութ, թե մուտք գործել մարկետփլեյսներ, և ներկա են ամենուր։ Ozon-ում դուք կարող եք գտնել հազարավոր խոշոր ապրանքանիշեր լայն տեսականիով և պատվիրել այն ապրանքը, որը ձեզ դուր է գալիս մեծ զեղչով. մարկետփլեյսում վաճառողները պարբերաբար մասնակցում են ակցիաների, հաճախ նաև մարկետփլեյսը զեղչեր է առաջարկում սեփական միջոցների հաշվին՝ հաճախորդների հավատարմությունը պահպանելու համար:

Գնորդը կարող է նաև վաճառողից պահանջել իջեցնել իր ցանկացած ապրանքի գինը՝ օգտագործելով հատուկ «Զեղչ եմ ուզում» կոճակը:

Կան նաև յուրատեսակ առաջարկներ։ Օրինակ, առողջ սննդի հայկական EcoFood ապրանքանիշը չի բացում իր սեփական խանութները, այլև լայնորեն ներկայացված է Ozon-ում. վիրտուալ ցուցափեղկի վրա կարելի է գնել բանջարեղենային կամ մսային պահածոներ, խարչո կամ տոլմա:

Հարմարավետ առաքում

Խանութների դրամարկղների մոտ հերթերն անկասկած նվազեցնում են գնումներ կատարելու ցանկությունը, հատկապես ամանորյա շրջանում, երբ առևտրի կենտրոններում և փոքր խանութներում սկսվում է տոնական եռուզեռը։

Բարեբախտաբար, տոնի համար անհրաժեշտ ամեն ինչ առցանց պատվիրելու միջոցով Հայաստանի բնակիչները կարող են զգալիորեն խնայել իրենց ժամանակը և հեշտացնել կարևոր տոների նախապատրաստական ընթացքը։ Այսօր հնարավոր է պարզապես մի քանի կտտոցով պատվիրել Ozon-ից և վերցնել ապրանքը, նշած կետից՝ առանց երկար սպասելու։

Հայաստանում պատվերները կարող եք ստանալ առաքման ծառայության միջոցով, Հայփոստի 750 փոստային բաժանմունքներից մեկում կամ պատվերի բացթողման կետերում, որոնց թիվը Ozon-ը նախատեսում է մինչև տարեվերջ հասցնել 100-ի։

Չնայած այն հանգամանքին, որ Ozon-ը հայկական շուկայում բացել է իր ներկայացուցչությունը միայն 2023 թվականի հուլիսին, մարկետփլեյսի շրջանառությունը Հայաստանում արդեն աճել է 6 անգամ։ Փորձեք գնումներ կատարել նոր ձևաչափով և տեսեք, թե որքան հեշտ է գտնել այն ամենը, ինչ ձեզ անհրաժեշտ է մեկ վայրում՝ առանց ժամանակ և գումար վատնելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031