«Երեւանցուն պարզ դարձավ այլեւս, թե որ ֆրակցիաներն էին իրենց անտարբերությամբ եւ բոյկոտով փորձում տապալել երեւանցու բյուջեն։ Այսինքն՝ այն ամենը, որը մենք այսօր այստեղ քննարկում ենք, այն ծրագրերը, որոնք մենք ունեինք նաեւ այս նախագծերի մեջ, փորձում էին բոյկոտել եւ երեւանցուն զրկել այդ ծրագրերից»,- այս մասին Երեւանի ավագանու նիստում ասաց «Հանրային ձայն» խմբակցության անդամ Ամալյա Սարգսյանը։
Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» խմբակցությունը «Հանրային ձայնին» կոչ էր արել բոյկոտել այսօրվա նիստը, որպեսզի տեղական տուրքերի եւ վճարների բարձրացման մասին հարցի քննարկումն ու առհասարակ նիստը տապալվի, սակայն «Հանրային ձայնը» չմիացավ բոյկոտին։ Դրանից հետո փոխադարձ մեղադրանքներ հնչեցին։
Ամալյա Սարգսյանը նշեց․ «Ցանկանում եմ խնդրել, որ այլեւս ոչ մի տեսակի պոռթկումներ, հատկապես կանանց շրջանում չլինեն։ Հակառակ դեպքում, մենք կարձագանքենք, թերեւս ավելի արժանվույն։ Բարի եղեք օգտագործել ձեր մանդատն այն բանի համար, ինչի համար ստացել եք։ Այն է՝ ծառայեցնել երեւանցուն, ծառայեցնել ի նպաստ Երեւանի։ Ինչ եկել եք, բոյկոտում եք, մինչեւ ե՞րբ եք բոյկոտելու։ Դուք բոյկոտում եք, հետո ձեր այդ կեղտոտ խաղերը փորձում եք Հանրային ձայնին վերագրել։ Ես հուսով եմ, որ արած աշխատանքները կստանանք եւ կհամեմատենք, թե դուք ինչ եք արել, մենք ինչ ենք արել երեւանցու համար, ձեր բոյկոտը մինչեւ ուր է տարել երեւանցու մանդատը»։
Դահլիճից արձագանքեցին․ «Երդվյալ ՔՊ-ականի խոսք էր, բրավո»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ