Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները այցելել են Բաքվում կալանավորված Արցախի նախկին ղեկավարներին և ծանրոցներ փոխանցել հարազատների կողմից։
‼️ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է Խոշտանգումների դեմ Ադրբեջանի կոմիտեի փոխնախագահ Էլչին Շիրինովը։
‼️ Ադրբեջանցի իրավապաշտպաններն այցելել են Արայիկ Հարությունյանին, Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Մանուկյանին և Լևոն Մնացականյանին։ Այցի նպատակն է եղել ստուգել կալանավորման պայմանները և կալանավորների հետ վարվելու կանոնները։
Հայկական ալիք
Կարդացեք նաև