«Ազատություն». Բաքուն Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակցի «անցանկալի անձ» է հռչակել։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ադրբեջանի արտգործնախարարություն է կանչվել Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոն, որին էլ հանձնվել է Բաքվի բողոքի նոտան։
Դիվանագետների անունները, ինչպես նաև որոշման պատճառների մասին չի հաղորդվում։
ԱՊԱ գործակալության համաձայն, Բաքուն 48 ժամ է տվել այդ դիվանագետներին՝ երկիրը լքելու համար։
Կարդացեք նաև
Ադրբեջանի իշխանությունները տևական ժամանակ է կոշտ մեղադրանքներ են հնչեցնում Ֆրանսիայի իշխանությունների հասցեին, այդ թվում՝ Հայաստանի հետ ունեցած սերտ հարաբերությունների պատճառով։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: