Այսօր հրավիրած ասուլիսում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն անդրադարձավ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրին։
«Այս տարի Հայաստանում նոյեմբեր ամսին եղել է աննախադեպ թիվ՝ 50-ից ավելի քաղբանտարկյալ։ Չգիտեմ՝ բաստիոնենք սրա հետ կապված ինչ կարող են անել, բայց սա միջազգայնորեն ճանաչված փաստ է։ Սրա ճանաչումը եղել է թե Եվրոպայի ժողովրդական կուսակցության բանաձեւի եւ մի շարք հայտարարությունների միջոցով, թե Կենտրոնամետ դեմոկրատների կողմից, թե մի շարք այլ գործիչների կողմից։ Նույնիսկ այն միջազգային կազմակերպությունները, որոնք չեն ցանկանում նեղացնել Փաշինյանին, արդեն չեն կարողանում շրջանցել քաղբանտարկյալների թեման։ Այնպես որ ֆիքսենք՝ այս տարվա նոյեմբեր ամսին Հայաստանում եղել է 50-ից ավելի քաղբանտարկյալ»,- ասաց նա։
Հայկ Մամիջանյանը թվարկեց այն գործիչներին, որոնք քաղաքական հայացքների պատճառով այսօր անազատության մեջ են՝ Արմեն Աշոտյանը, Նարեկ Մալյանը, Մամիկոն Ասլանյանը եւ այլք։ Ըստ Մամիջանյանի՝ նրանք գտնվում են անազատության մեջ բացառապես մեկ մեղքով՝ որովհետեւ հայրենասեր են։ «Իսկ Փաշինյանի Հայաստանում դա ամենամեծ հանցագործությունն է»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ