Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, որը խաղաղության հետ ոչ մի աղերս չունի, լինելու է դատարկ ու փուչ մի փաստաթուղթ»․ Հայկ Մամիջանյան

Դեկտեմբեր 26,2023 13:50

«Եթե տարին ամփոփենք մեկ նախադասությամբ, պետք է ասենք, որ Արցախը հանձնվեց, վերջակետ։ Բայց վերջակետ այդտեղ ուզում են դնել բացառապես փաշինյանանման էակները։ Այստեղ ավելի սազական է երեւի բազմակետը՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչ ենք անելու ապագայի համար»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։ Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 25 տոկոսից ավելին, այսինքն՝ ամեն չորրորդը, իսկ որոշ տվյալներով, նույնիսկ մինչեւ 30 տոկոսը համարում են, որ Արցախը հանձնվել է Հայաստանի կառավարիչների դավաճանության հետեւանքով։ Սրանք սոցիոլոգիական հարցումների տվյալներն են։ «Ընդ որում, սրանք այն մարդիկ են, որոնք ոչ թե մտածում են այդպես, այլ այն մարդիկ են, որոնք ասում են այդ մասին։ Իսկ բռնաճնշումների, ստատուսի համար մարդկանց բանտեր նետելու մթնոլորտում սա շատ լուրջ թիվ է։ Ես չգիտեմ մի երկիր, որտեղ քաղաքացիների ամեն չորրորդը կառավարությունում նստածներին համարում է դավաճան։ Եկեք նաեւ ֆիքսենք, որ մեր Ստեփանակերտում նոյեմբերի 9-ի զորահանդեսի ժամանակ Ադրբեջանի նախագահի բազմաթիվ հայտարարություններից մեկն առնչվում էր նաեւ Փաշինյանի հովանավորներին։ Ալիեւն ասաց, որ 2020 թվականի պատերազմից հետո մի քանի անգամ իրենք վտանգ էին տեսնում, որ Հայաստանում իշխանության կգան, իր բնորոշմամբ, ռեւանշիստները։ Հիշեցնեմ, որ ադրբեջանցիները, թուրքերը եւ Փաշինյանը ռեւանշիստներ անվանում են ազգային ուժերին։ Ուստի, եկեք ֆիքսենք մի փաստ՝ Հայաստանում Ալիեւի սրտի իշխանություն է։ Այդ հայտարարության մեջ Ալիեւը ֆիքսում էր, որ յուրաքանչյուր անգամ, երբ հնարավորություն էր նկատում, որ Հայաստանում իշխանության կգան ազգային ուժերը, ինքն ագրեսիա էր կազմակերպում, այս կամ այն կերպ հարձակվում էր Արցախի կամ Հայաստանի վրա, որպեսզի դա կանխեր։ Ես կարծում եմ, որ սա լավագույն բնորոշումն է Փաշինյանի իշխանությանը։ Փաշինյանի տերերը շատ են, բայց ֆիքսենք, որ իր տերերից մեկն Ալիեւն է»,- ասաց Մամիջանյանը։

Անդրադառնալով այսպես կոչված «խաղաղության պայմանագրին»՝ Հայկ Մամիջանյանն ասաց, որ ըստ վերջերս մամուլում շրջանառվող տեղեկատվության՝ նախատեսվում է, որ «խաղաղության պայմանագրում» չի լինելու հիշատակում Արցախի մասին։ «Եվ կա մի նորություն, հնարավոր է, որ չունենա հիշատակում դեմարկացիայի եւ դելիմիտացիայի մասին։ Ֆիքսենք, որ այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, որը խաղաղության հետ ոչ մի աղերս չունի, լինելու է դատարկ, փուչ մի փաստաթուղթ։ Այսպես կոչված խաղաղության պայմանագիրն առանց միջնորդների, առանց երաշխավորների չի կարող իրականություն դառնալ։ Մենք այնպիսի հարեւաններ չունենք, որպեսզի առանց հողի վրա երաշխիքների հավանական լինի խաղաղություն»,- ասաց նա։

Մամիջանյանի խոսքով՝ վերջերս Փաշինյանը ստերի շքերթում փորձեց մի միտք հնչեցնել՝ կապված ժամանակին բանակցված միջանկյալ կարգավիճակի հետ։ «Նախ ես շատ կարեւորում եմ հետեւյալ միտքը՝ 2018 թվականի Փաշինյանն ասել է, որ բանակցում է սեփական կետից, հետեւաբար իր բոլոր գլուխհարդուկոցիները՝ կապված Մադրիդյան սկզբունքների, Կազանի եւ այլ բանակցային գործընթացների հետ, բացառապես կապ չունեն իր մեղքի հետ։ Մեղավորությունն իրենն է, եւ վերջ։ Ինքը փորձում էր ներկայացնել, որ մեր բանակցած միջանկյալ կարգավիճակը ենթադրում էր Արցախի պետական ինստիտուտների վերացում։ Ցանկացած միջանկյալ կարգավիճակ, որը բանակցվել է, ենթադրում էր ստատուս քվո պլուս, այսինքն՝ առկա իրավիճակին հավելյալ անվտանգային երաշխիքներ եւ հնարավորություններ։ Դա նենգափոխել պարզապես հնարավոր չէ, որովհետեւ այդ փաստաթղթերը հրապարակված են։ Հաջորդ ամենակարեւոր կետերից մեկը՝ Կազանի փաստաթղթից սկսած մինչեւ նախագահ Սարգսյանի բանակցային փուլի ավարտ, բոլոր բանակցվող փաստաթղթերը էական տարբերություն Կազանում առկա պնդումներից եւ բանակցային կետերից չեն ունեցել։ Սա ֆիքսենք եւ Փաշինյանի հետագա զեղումներին այլեւս ուշադրություն չդարձնենք»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Հա’ էլի, մոտավորապես 2020-ի նոյեմբերի 9-ի նման մի բան։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031