Այսօր Սամարղանդում (Ուզբեկստան) մեկնարկում է արագ շախմատի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանից մասնակցելու է 12 շախմատիստ։
Կանանց մրցապայքարում մեր երկիրը ներկայացնում են Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը եւ Սուսաննա Գաբոյանը։
Տղամարդկանց առաջնությունում հանդես են գալիս Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Հարությունյանը, Մամիկոն Ղարիբյանը եւ Էմին Օհանյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ