Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչ Բերբերյան. Այն, ինչ գյուղացին պետք է ստանար, չի ստանում․ «Փաստ»

Դեկտեմբեր 26,2023 12:06

Գյուղատնտեսության ոլորտում բացթողումների և հետընթացի մասին խոսում են տարբեր ոլորտների մասնագետներ, ահազանգում վտանգների մասին: «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը, ամփոփելով անցնող տարին, ասում է՝ այն, ինչ գյուղացին պետք է ստանար, չի ստանում:

«Ցավոք, պետությունը ֆինանսավորում է միջնորդներին, որոնք մեր երկիր սերմ ու պարարտանյութ են ներկրում: Պետությունը չկարողացավ մի ծրագրի հիմք ստեղծել, որով նա հովանավորեր տարաբնույթ ծրագրերը: Հիմա, օրինակ՝ մեր միավորումն է փորձում սեփական միջոցներով ինչ-որ հարցեր լուծել, Իրանի հետ պայմանագրեր ենք կնքել, ամեն ինչ պետք է անենք, որ ներկրվող պարարտանյութը, թունաքիմիկատները, գյուղտեխնիկան ինքնարժեքով հասնեն Հայաստան: Ավելորդ «բերաններ» չպետք է լինեն: Այս դեպքում գյուղացու համար մի քանի անգամ ավելի մատչելի կլինի, ասենք, պարարտանյութը: Գյուղտեխնիկան թարմացնելու կարիք ունենք, հիմնականում գյուղտեխնիկան 30-40 տարվա հնության է: Բավականին մեծ աշխատանք ենք անում, մենք մեր գործն արդեն երեկ ենք սկսել: Իսկ պետությո՞ւնը: Պետությունը ոլորտը մի քանիսի հույսին է թողել, ի հայտ են եկել «նորածին» գործարարներ, փորձում են ինչ-որ բաներ անել՝ ինտենսիվ այգիներ ու խելացի անասնագոմեր են ստեղծում, բայց դրանով հիմնական խնդիրները լուծվելո՞ւ են: Պետությունն ու պաշտոնյաները կարծես շահագրգռված չլինեն ոլորտում ինչ-որ կարևոր քայլեր անելու ուղղությամբ: Կշարունակեն ուղղակի պարգևավճարներ ստանալ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Բերբերյանը:

Ընդգծում է՝ անասնապահության վիճակը մտահոգիչ է: «Բրուցելյոզ ունենք, խոզի ժանտախտն է գլուխ բարձրացնում: Սա նրա հետևանքն է, որ տարիներով ոչինչ չի արվել: Տարբեր ծրագրեր են նախաձեռնում, կան և՛ լավերը, և՛ վատերը: Բայց այստեղ կարևոր է, թե, օրինակ՝ ծրագրերն ու սուբսիդիաները որ ուղղություններին են տրամադրվում: Հիմնականում տրվում են գյուղոլորտի այն ճյուղերին, որոնք միտված չեն ոլորտի առողջացմանն ու զարգացմանը: Ինչ-որ լոկալ ծրագրեր են, որոնք արդյունավետ չեն»,-նշում է մեր զրուցակիցը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031