Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պարզվել են Սիսիան քաղաքի 66-ամյա բնակչի սպանության մի շարք հանգամանքներ․ 35-ամյա տղամարդը հարվածել է խոհանոցային դանակով

Դեկտեմբեր 26,2023 11:42

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված անհետաձգելի քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Սիսիան քաղաքի 66-ամյա բնակչի սպանության մի շարք հանգամանքներ։

2023 թ. դեկտեմբերի 23-ին «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ Սիսիան քաղաքի Խանջյան փողոցից շտապօգնության ավտոմեքենայով «Ձախ կրծքավանդակի հետին պատի և ձախ գոտկային շրջանի ծակած-կտրած, թափանցող վերքեր, ներքին արյունահոսություն, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 66-ամյա տղամարդ, ով, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության ընթացքում իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը․ վերջինս Սիսիան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1988թ․։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2023թ. դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Խանջյան փողոցում գտնվող էլեկտրական ենթակայանի հետնամասում գտնվող տարածքում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Սիսիանի միևնույն շենքի 66 և 35-ամյա բնակիչների միջև։ Այդ ընթացքում, վերջինս վերցրել է այնտեղ գտնվող խոհանոցային դանակը և, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, երկու անգամ հարվածել 66-ամյա համաքաղաքացու կրծքավանդակի ձախ հատվածի հետին պատին և ձախ գոտկային շրջանին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, օղու կոտրված բաժակներ և շիշ, կատարվել են առգրավումներ, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ, վերցվել են նմուշներ, հարցաքննվել են վկաներ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Սիսիան քաղաքի 35-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարան միջնորդություն է ներկայացվել վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031