Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է դուրս գալ թմբիրից և մեր ունեցած բոլոր հնարավորությունները գործարկել Ադրբեջանի վրա ճնշում բանեցնելու համար․ «Փաստ»

Դեկտեմբեր 26,2023 11:05

Լուրջ խնդիր է այն, որ ՀՀ իշխանությունները մտադիր չեն բարձրացնել արցախահայության վերադարձի հարցը և օգտվել ստեղծված միջազգային բարենպաստ իրավիճակից։

Փոխանակ պայմաններ ստեղծեն՝ ցույց տալու համար, որ Արցախի ինստիտուտները շարունակում են գործել, արցախահայությունը շարունակում է Հայաստանում գտնվել փախստականի կարգավիճակով, նրանց դեմ հանցագործություններ են կատարվել, և Արցախի հարցը լուծված չէ, ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են, որ Արցախի թեման հանկարծ չբարձրանա ու վերջնականապես փակվի։ Դրա համար էլ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի այն հայտարարությանը, թե Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները, շատ կոշտ ձևով են արձագանքում։ Եվ քպական շրջանակներից հայտարարություններ են հնչում, թե իրենք են Հայաստանում միակ իշխանությունը, և իրենցից բացի երկրում այլ ինստիտուտներ և հրամանագրեր ստորագրողներ չեն կարող լինել։

Իսկ ի՞նչ խնդիր են լուծում սրանով ՀՀ իշխանությունները։ Թերևս նրանց հիմնական նպատակադրումը շարունակ զիջելն ու Ադրբեջանին ծառայություններ մատուցելն է, որպեսզի ցույց տան, թե՝ տեսեք, անգամ չենք թողնում, որ Արցախի պետական ինստիտուտները գործեն, որ հանկարծ Ադրբեջանը չզայրանա, ու իրենք շարունակեն մնալ իշխանության ու վայելեն իրենց նկատմամբ թշնամու բարեհաճությունը։ Ինչ վերաբերում է Արցախի իշխանություններին, ապա հարկ է նկատել, որ միայն Արցախի նախագահի հայտարարությամբ պետական ինստիտուտների լուծարման վերաբերյալ ստորագրված փաստաթուղթը ուժը կորցրած չի համարվում։ Եթե Արցախի իշխանությունները գործում են, ապա օրենսդրական առումով պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն՝ ի ցույց դնելու համար, որ Արցախի պետականությունը շարունակելու է գոյություն ունենալ՝ անգամ վտարանդի կարգավիճակում։ Կամ էլ պետք է ուղղակի հայտարարվի, որ նման հրամանագիր ի սկզբանե գոյություն չի ունեցել։

Միևնույն ժամանակ, Արցախի իշխանությունները պետք է միշտ թեժ պահեն այն թեման, որ Արցախի դեմ ցեղասպանական հանցագործություններ են կատարվել, ու այդ հարցը բարձրացնեն միջազգային հանրության ու ՀՀ իշխանությունների առաջ։ Երբ մենք մեր ունեցած խաղաթղթերը գործի չենք դնում, Ադրբեջանն անգամ չունեցած տեղից է խաղաթղթեր ստեղծում։ Օրինակ՝ արհեստական կառույցներ են ձևավորվում Հայաստանի նկատմամբ հավակնություններ ցուցաբերելու համար։ Այդպիսի արհեստածին կառույցներից մեկն էլ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնքն» է, որը հատկապես վերջին ամիսներին շատ ակտիվ է։ Մի խոսքով, անհրաժեշտ է դուրս գալ թմբիրից և մեր ունեցած բոլոր հնարավորությունները գործարկել Ադրբեջանի վրա ճնշում բանեցնելու համար, այդ թվում՝ սփյուռքի ունեցած ներուժը գործի դնելու միջոցով։ Դա անհրաժեշտ է առաջին հերթին հետագա զարգացումների համար…

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031