Սուրբծննդյան տոնակատարության և նախորդող օրերին, սովորաբար, մարդաշատ Բեթղեհեմն այս տարի, կարծես, ամայի է։ Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող պատմական քաղաքի իշխանությունները չեղյալ են հայտարարել տոնակատարությունները՝ Իսրայել-«Համաս» հակամարտության պատճառով։
Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող պաղեստինյան Բեթղեհեմում՝ Հիսուսի ծննդավայրը համարվող քաղաքում, Սուրբ ծնունդը պատկերող ցուցադրություն է, և այս տարի այն արվել է ի համերաշխություն Գազայի հատվածում զրկանքներ կրող պաղեստինցիների:
«Փլատակների մեջ գտնվող մսուրը խորհրդանշում է Գազայի ավերված տները: Իսկ մանուկ Հիսուսը փլատակների տակ է։ Շատ ենք ականտես եղել, թե փլատակների տակից ինչպես են դուրս բերում երեխաների: Եվ մեզ համար սա ուղերձ է, որը Հիսուսը մեզ հետ է տառապանքների ժամանակ»,- ասում է Ավետարանական լյութերական եկեղեցու հոգևորական Մանթեր Այզեքը:։
«Բեթղեհեմը պաղեստինյան քաղաք է։ Մենք սգի մեջ ենք։ Նույնքան տխուր ենք, որքան Գազայի հատվածում՝ Պաղեստինում գտնվող այլ բնակավայրերի բնակիչները։ Գազայի հատվածում մեր ժողովրդի դեմ այս ագրեսիայի պատճառով՝ չեղարկել ենք Սուրբծննդյան բոլոր տոնակատարությունները»,- ասում է Բեթղեհեմի քաղաքապետ Հանա Հանանիան:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում