Ինչպես տեղեկացրել էինք, «Մայր Հայաստան» խմբակցությունն այսօր բոյկոտելու է Երեւանի ավագանու նիստը, որի օրակարգում ընդգրկված է տեղական տուրքերը բարձրացնելու մասին որոշում։
Խմբակցությունը բողոքի ցույց է անում քաղաքապետարանի մոտ։
Լրագրողների հետ զրույցում խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն ասաց, որ ավագանու այսօրվա նիստը լակմուսի թղթի դեր է կատարելու, քաղաքական իրողություններն էլ ավելի է պարզաջրելու։
Սուքիասյանը հիշեցրեց, որ այսօրվա օրակարգում ընդգրկված որոշման նախագծերից մեկով նախատեսվում է ավտոկայանատեղիների արժեքը մայրաքաղաքի կենտրոնում զգալի բարձրացնել՝ 12 հազարից դարձնել 160 հազար դրամ:
Կարդացեք նաև
Ցույցի մասնակիցները քաղաքապետարանի մուտքի մոտ կարմիր գիծ անցկացրեցին, Սուքիասյանը պարզաբանեց․ «Փաստացի այս պահին ունենք կարմիր գիծ՝ մի կողմում երեւանցին է, ներսի հատվածում քաղաքային իշխանությունը, ով հաշվիչով հաշվելով ամեն երեւանցու եկամուտ, փորձում է քաղաքային բյուջեն համալրել պարգեւավճարների եւ մեկ անձից կատարվող գնումների համար հասանելիք գումարներով»։
Խմբակցությունը «Հանրային ձայն» խմբակցությանը կոչ արեց միանալ բոյկոտին, չմասնակցել ավագանու նիստին, որպեսզի քվորում չլինի, նիստը տապալվի։
Սուքիասյանն ասաց, որ Երեւանի ավագանու 65 անդամներից 32-ը գնվում են իշխանական կոալիցիայի մեջ, 31-ը կոալիցիայի մաս չկազմող ավագանիներ են․«
Որպեսզի երեւանցու գրպանը մտնող, երեւանցու վերջին կոպեկը գրպանող օրինագիծը չանցնի, անհրաժեշտ է տեղի ունենա բոյկոտ, նիստը տապալվի եւ հունվարի 1-ից երեւանցու սոցիալական բեռն էլ ավելի չծանրանա»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ