Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։
Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է։
Կարդացեք նաև
Բքի և ցածր տեսանելիության պատճառով Ծիլքար բնակավայրի կողքով անցնող ավտոճանապարհը դժվարանցանելի է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄ