ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա․
«Կարծում եմ՝ Հայաստանը շատ հստակ որոշել է փոխել իր արտաքին քաղաքականությունը՝ Մոսկվայից որոշակի հեռավորություն պահելու համար։ Դա մի բան է, որը մենք խրախուսել ենք: Հայերն ազատ են իրենց որոշումներն ընդունելու հարցում»:
«Նրանք որոշել են դա անել, և ես կարծում եմ, որ նրանք արդեն սկսում են մերձենալ մեզ հետ. խնդրում են ավելի շատ համագործակցություն, խնդրում են ավելի շատ քաղաքական երկխոսություն, ավելի շատ ՆԱՏՕ-ի ներկայություն և տեսանելիություն մեզ հետ ունեցած հարաբերություններում: Մենք խրախուսում ենք այն ամենը, ինչ կորոշվի մեր գործընկերների կողմից, որը, մեր կարծիքով, լավ է տարածաշրջանի կայունության համար: Դա մեզ համար շատ կարևոր է»։
Կարդացեք նաև
«Հայկական ալիք»