«Sputnik Արմենիա». Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից նեղացած չէ և վստահ է, որ Հայաստանը հավատարիմ է մնալու իր ներկայիս դաշնակիցների հետ համագործակցությանը։ Այս մասին Սանկտ Պետերբուրգում լրագրողների հետ զրույցում ասել է Լուկաշենկոն, հաղորդում է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը։
Լրագրողները Լուկաշենկոյին հարցրել են, թե արդյոք նա նեղացած չէ, որ Նիկոլ Փաշինյանը եկել է Սանկտ Պետերբուրգ՝ ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու այն դեպքում, երբ նախկինում չի մասնակցել Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին։
Նա հիշեցրել է Փաշինյանի հետ հեռախոսազրույցը, որում քննարկել են, որ ԵԱՏՄ–ն տնտեսական կառույց է, ոչ թե ռազմաքաղաքական, և դրան պետք է մասնակցել։